Քաղաքական 19:12 21/12/2020 Հայաստան

Խորհրդային ներքին վարչական սահմանները իրավական հիմքեր չեն. Կարեն Վրթանեսյան

«Խորհրդային սահմանները իրավական հիմք չեն, նույնիսկ եթե իրավական հիմք լինեին՝ այնտեղ կրկին բազմաթիվ վիճելի հարցեր կան»,- panorama.am-ի հետ զրույցում հայտնեց անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Իրականում Ադրբեջանը չէր էլ կարող լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, որովհետև  խորհրդային Ադրբեջանը և Հայաստանը երբևէ չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտ, երբևէ ճանաչված չեն եղել, որպես անկախ պետություններ: Այնպես որ՝ որպես իրավական հիմնավորում հղումը Խորհրդային Հայաստանի սահմանների վրա,  իրականում մանիպուլյացիա է: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նորանկախ պետություններ են: Մենք ոչ առաջին հանրապետությունների իրավահաջորդն ենք, ոչ էլ՝ երկրորդինը: Ցանկացած դեպքում, եթե նույնիսկ լինեին առաջին հանրապետությունների իրավահաջորդները, միևնույնն է նրանց սահմաններն այդպես էլ մնացել էին վիճելի»,-հայտնեց Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այսօր  Սյունիքում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ սահմանները գծվում են նաև «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:

Փորձագետը գտնում է, որ հայտարարությունը հերթական մանիպուլյացիան է, հակառակ դեպքում նա շատ վաղուց՝ մինչև այս աղմուկը բարձրանալը և խայտառակ վիճակը այդ մասին կհայտներ:

«Եթե որևէ իրավական հիմք ունենային, այսօր իշխանական մամուլը ամենաբարձր ձևով ամեն անկյունից կթմբկահարեր: Իսկ հիմա ինչ-որ բաներ են արագ փնտրում, գտնում ու փորձում համոզել, որ դա նորմալ է՝ երբ թշնամուն հանձնվում են, օրինակ, գերակա դիրքերը, բարձունքները: Ի վերջո, եթե Խորհրդային ժամանակների սահմանազատմամբ է արվում, այն ևս անօրինական է, քանի որ նրա ներքին վարչական սահմանները որևէ օրինական իրավական հիմք չեն Հայաստանի և Ադրբեջանի ներկա սահմանները գծելու համար: Նույնիսկ եթե այդ Խորհրդային սահմաններն ենք վերցնում որպես հիմք ինչ-որ մի բանի, այդտեղ էլ կան բազմաթիվ վիճարկելի քննարկելի հարցեր: Օրինակ, եթե սահմանն անցնում է բարձունքով, այդ բարձունքի ո՞ր կողմում, ո՞ր զինված ուժերն են ամրանալու: Որ կողմին հաջողվեց այդտեղ ամրանալ՝ նա կունենա լուրջ առավելություն եթե վաղը կամ մյուս օրն ինչ-որ կոնֆլիկտ լինի»,- նկատեց Կարեն Վրթանեսյանը և համոզմունք հայտնեց, որ կոնֆլիկտներ լինելու են, քանի որ ստեղծված կոնֆիգուրացիան այլ տարբերակ չի թողնում:

Կարեն Վրթանեսյանը գտնում է, որ նույնիսկ  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  օրենքով մարդիկ շատ հանգիստ ապրում էին՝ լինելով խորը թիկունքում, չլինելով հակառակորդի ուղիղ նշանառության տակ:

«Սա ուղղակի արդարացումներ են Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև անկախ նրանից, թե ինչ ներքին հայկական օրենք է, այն չի կարող ազդել սահմանազատման վրա: Մարդիկ նույնիսկ այդ օրենքով ապրում էին լրիվ ապահով, իրենց պատուհաններից չեն տեսել ադրբեջանական դիրքերը, իրենց  ճանապարհներին ադրբեջանական զինվորներ կանգնած չեն եղել: Ի վերջո, այն ներքին օրենք է, և այսօր ԱԺ-ն իր ձեռքում է: Ժողովուրդն ասում է՝ նալն էլ է իր ձեռքում, մուրճն էլ և հանգիստ կարող են փոխել այն, եթե հարցը միայն դրանում է, սա ընդամենը արդարացում է, պատրվակ: Այն իր ստանդարտ գործելաոճն է, որով ցանկացած կատարած սխալ կամ հանցագործություն փորձում է բարդել միֆական նախկինների վրա: Այսինքն՝ նախկինները ունիվերսալ «բոբոներ» են, որոնց վրա կարելի է բարդել կատարած հանցագործությունները և սխալները, և գնալով ավելի ու ավելի քիչ մարդիկ են այդ արդարացումներն ընդունում»,-շեշտեց Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի, այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, ինչի տակ որ ստորագրել է՝ ներկայացնելով պատերազմի դադարեցում՝  իրականում այդպես չէ: Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ պատերազմը չի դադարել,  և հիշեցրեց այդ ընթացքում  հայկական զինծառայողների և քաղաքացիական անձանց սպանության և գերեվարման տասնյակ դեպքերը:

«Այսինքն՝ պատերազմի դադարեցնելու մասին խոսք չկա, ուղղակի այդ փաստաթղթի պատճառով ռազմական և մարտավարական առումով մենք հայտնվել ենք ավելի վատ դիրքերում և, ըստ էության, Ադրբեջանական կողմը գալիս, մատը որտեղ դնում է, այդտեղով անցնում է սահմանազատումը, և հայտարարում են, որ դա է սահմանը»,- նկատեց Վրթանեսյանը:

Փորձագետի համոզմամբ, ներկա իշխանությունները չեն կարող սահմանների հարցը որևէ կերպ լույծել:

«Այնտեղ, որտեղ պետք է գնա բանակցություններ, որտեղ պետք է շատ մանրամասը, շատ համառորեն մեր շահերը պաշտպանվեն, այդտեղ ՀՀ իշխանությունները լրիվ տապալել են իրենց անելիքը: Ընդհանրապես ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանության գործում իրենց անելիքը լիովին տապալել են, ըստ այդմ՝ ուղղակի անիմաստ է խոսել, թե ներկա իշխանությունները ինչ պետք է անեն: Նրանք պետք է օր առաջ հեռանան, այն միակ արդյունավետ քայլը կլինի իրենց կողմից: Որից հետ պետք է հասկանալ, թե ինչի հիման վրա պետք է դեմարկացիա արվի: Որևէ պայմանագիր չկա, այդ թուղթը, որ ստորագրել են, այն բացի Վլադիմիր Պուտինի ստորագրությունից որևէ իրավական հիմք, որևէ միջազգային իրավունքի նորմով ընդունելի չէ, և միայն ու միայն Ադրբեջանի շահերից է բխում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}