Քաղաքական 09:37 21/12/2020 Աշխարհում

Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք. քաղաքացի

09։55

«Փաշինյանն ասում է, որ պատրաստ է գալ ու բոլորիս հետ խոսել, բա խի՞ չի գալիս։ Խի՞ չի գալիս, տեսնենք, թե ոնց է էսքան մարդու պատասխանում։ Թող գան, տանեմ մեր գյուղերից մեկը, տեսնեմ կարո՞ղ են ճիշտ դուրս գալ, նրանք գիտե՞ն՝ հողն ինչ է»,- ասում են սյունեցիները։

Նրանք հարց են հնչեցնում՝ ինչո՞ւ է այսօր Փաշինյանը եկել Սյունիք, իմաստը ո՞րն է։

«Նա, որ թուրք է, կասկած չկա, հատուկ ընտրել էր Նժդեհի թաղման օրը, որ գա ու ասի՝ Սյունիքից այսքան հատված տալիս եմ։ Մեղրին տալիս եմ, Կապանը տալիս եմ, Գորիսը տալիս եմ։ Հենա «Անտարես»-ից մեկը գրել է, որ Սյունիքում 20 տարուց ավելի ուրիշի հողում են մարդիկ ապրում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է խոսել սյունեցիների հետ, քաղաքացին արձագանեց՝ ասելով, որ իրենք «դավաճանի» հետ որևէ խոսելիք չունեն։

«Ի՞նչ խոսենք իր հետ, ի՞նչ ասենք։ Կամ որ ամեն ինչ գցում է կամավորի վրա, ասում է՝ կամավորը փախավ, բա 44 օրում մեզնից լավ զինված 3 պետության բանակներ ո՞նց չկարողացան առաջ գալ, էդ ո՞նց եղավ։ Կյանքե՞ր է փրկել։ Կամավորը գնում է հայրենիքը պահի, հետո գալիս ասում է՝ լավ է, որ մեզ փրկե՞ց, որ հայրենիքը տվե՞ց։ Էդ ո՞վ ասաց, որ մեկի ախպոր գերեզմանը սրբություն է, մյուսինը՝ չէ։ Սա (Սյունիքի մասին է խոսքը, խմբ.) իր համար Հայաստան չի, ինքը տվել է արդեն։ Դե եթե Հայաստան չի, թող չգա»,- նշեց նա։

Քաղաքացիների համար հարց է առաջանում նաև, որ եթե վտանգված չէ սյունեցու անվտանգությունը, ինչո՞ւ է ԱԱԾ-ն հեռախոսահամարներ տրամադրում, որ Սյունիքում գերի ընկնելու դեպքում զանգեն մարդիկ։

«Իրենք չգիտեն տարածքը։ Դե եթե վտանգ չկա, թող գան, ժամը 10-ին իջնենք Որոտան, տեսնենք որևէ մեկն այնտեղից հետ կգա՞»,- ասաց սյունեցիներից մեկը։

Բացի այդ, քաղաքացիների խոսքով, վտանգված է նաև Տաթևի ՀԷԿ-ը, քանի որ թշնամու դիտակետում է, նրա նշանառության տակ.

«Պաշտպանության նախարարն ասում է՝ անվտանգ է։ Դե արի, տանենք, ցույց տանք ճանապարհը, տեսնենք անվտա՞նգ է, այ շուն, շանորդի»։

09։37
Սյունիքում բողոքի ակցիաներ են. վաղ առավոտից սյունեցիները փակել են ճանապարհները, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել մարզ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աշխատանքային այցով մեկնելու է Սյունիք։ Սակայն սյունեցիները որոշել են ամեն կերպ թույլ չտալ, իրենց խոսքով, հայոց հողը օտարող վարչապետը մտնի իրենց հող։

Նշենք, որ հարյուրավոր ոստիկաններ վաղ առավոտից փակել են սյունեցիների ճանապարհը, որպեսզի նրանք խոչընդոտ չհանդիսանան Փաշինյանի մուտքի համար։

«Ախր սա ձեր հողն էլ է, ձեր հայրենիքն էլ է, էս ի՞նչ եք անում։ Մենք եկել ենք մեր տունը պահելու, ձեր երեխեքին պահելու»,- նեղսրտած ոստիկաններին են դիմում քաղաքացիները։

Մեկ ուրիշն էլ նշում է. «Նիկոլ, բա հետո՞, բա հետո՞։ Ոստիկաններ ես բերել, բայց ճար չունես։ Ամոթ է քեզ, ամոթ»։

Սյունեցիները հարց են հնչեցնում՝ այլևս իրենց հայրենիքում, իրենց ծննդավայրերում ապրելու իրավունք չունե՞ն։

«Ես իրավունք չունե՞մ ազատ շնչելու, ազատ քայլելու։ Իմ երեխաներին ո՞նց ազատ պահեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն էլ վստահություն հայտնեց, որ Սյունիք գալով վարչապետը նպատակ ունի իրարանցում ստեղծելու և նոր «Մարտի մեկ» հրահրելու։

«Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք։ Ինքն է հիմա թշնամին, քանի որ ստորագրեց։ Մեր դիրքերը 20 կմ հետ ենք բերել, ինչո՞ւ։ Մի գիշերում զորքը հանեց, ինչո՞ւ։ Թող շուտ ասեին, կամավորը կգար, 1000 տեղից կամավորներ կային..., եկան, բայց արդեն ուշ էր։ Թող շուտ ասեին, իմանայինք»,- նեղսրտեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}