«Forbes»- ը միլիարդատերերի ցուցակում ընդգրկել է կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հարստացածներին
Ամերիկյան «Forbes» հանդեսը «BioNTech» և «Moderna» դեղագործական ընկերությունների ղեկավարներին ներառել է 50 նոր միլիարդատերերի ցուցակում, ովքեր կորոնավիրուսային համաճարակի ֆոնին կարողություն են ունեցել առողջապահության ոլորտում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, կորնավիրուսի համաճարակի ընթացքում շատ դեղագործական ընկերությունների գործադիր տնօրենների և առողջապահական ներդրողների ունեցվածքը զգալիորեն աճել է: Խոսքն առաջին հերթին «պատվաստանյութերի, դեղերի և բժշկական սարքավորումների մշակմամբ» զբաղվող ձեռնարկությունների մասին է:
«Ընդհանուր առմամբ, «Forbes»-ը 2020 թ.-ին հայտնաբերել է առողջապահության ոլորտի 50 նոր միլիարդատերերի: Այս տարվա ամենաակնառու նորեկները կորոնավիրուսային երկու ամենահաջող պատվաստանյութերի գիտնականներն են, մեկը՝ «BioNTech» ընկերությունն է, իսկ մյուսը՝ Մասաչուսեթս նահանգում գտնվող «Moderna»-ն»,- գրել է աղբյուրը։
Ըստ հրապարակման, «BioNTech»- ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր, ծագումով գերմանացի Ուգուր Շահինի կարողությունը գնահատվել է 4.2 միլիարդ դոլար: Ֆրանսիացի Ստեֆան Բանսելը, որը 2011 թ.-ին ղեկավարել է «Moderna» ընկերությունը, ունի 4.1 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ