Իրավունք 09:04 24/12/2020 Հայաստան

Արման Թաթոյանի խիստ զգուշացումը՝ կառավարող խմբակցության պատգամավորներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.

«Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մեծամասնությունը կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ:

Ընդ որում, նշվածն արվում է կազմակերպված ու նպատակային ձևով. այդ ամենը լրատվամիջոցների կամ անգամ հենց այդ պատգամավորների հրապարակումների  ներքո զուգորդվում է սոցիալական ցանցերում կեղծ էջերից Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին արվող վիրավորական արտահայտություններով ու ատելությամբ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ տարօրինակ է, թե նշված պատգամավորներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝

1) ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար ինչու՞ չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում,

2) ինչու՞ նույն ջանասիրությամբ չեն դիմում Պաշտպանին, որպեսզի պատկերացնեն, թե Կառավարությունից անկախ գործող մարմինն ինչ խնդիրներ է արձանագրել պատերազմի հետևանքով բռնի տեղահաված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում ու ինչպե՞ս կարելի է նրանց ավելի արդյունավետ աջակցել,

3) ինչու՞ չեն դիմում Պաշտպանին՝ հասկանալու համար, թե Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար Պաշտպանի ձեռքբերած ապացույցներն ինչպես կարող են ստանալ կամ օգտագործել դրանք կամ ինչպե՞ս կարող են օգնել Պաշտպանին այդ բոլոր հարցերում,

4) ինչու՞ չեն բարձրացնում հարց այն մասին, թե ի՞նչ անել, որ Ադրբեջանի իշխանության մարմինների պատասխանատվությունը խստանա այն բանի համար, որ նրանք պատերազմ են սկսել նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում և այլն:

Փոխարենը՝ խորհրդարանի կառավարող խմբակցության նշված որոշ պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է դեկտեմբերի 22-ի իր լայնածավալ հայտարարությամբ ու դա հատուկ է արել՝ այդ օրը հայտարարված զանգվածային միջոցառումներին ընդառաջ (այդ թվում՝ խիստ քննադատության ենթարկելով ընդդիմության առանձին շրջանակների կողմից «ժեխ», «զոմբի» կամ այլ նման պիտակներով հասարակությանը վիրավորելու ու լարվածությունն ավելի բորբոքելու խիստ դատապարտելի երևույթը, քանի որ այն վտանգում է մեր երկրում մարդու իրավունքների ողջ համակարգը ու բորբոքում լարվածությունը):

Անհասկանալի է՝ լինելով մեր երկրի օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչու՞ են նշված պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով: Եթե դա իրազեկման պակասի հարց է, ապա Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ իրազեկում այդ պատգամավորների համար, այդ թվում՝ միջազգային փորձի ակտիվ օգտագործմամբ:

Կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր հրապարակային ակնարկով հնչեցրել է անուղղակի սպառնալիք այն մասին, թե Մարդու իրավունքների նախկին որևէ պաշտպան մինչև վերջ չի պաշտոնավարել իր գործունեության պատճառով: Ընդ որում, նույն պատգամավորը նաև մեծահոգաբար եզրահանգել է, թե ես, լինելով Մարդու իրավունքների գործող պաշտպան, մինչև վերջ կպաշտոնավարեմ, քանի որ իրենք [քաղաքական իշխանությունը] նշանակություն չեն տալիս այն հարցին, թե իրենց հանդեպ Պաշտպանն ինչ վերաբերմունք ունի: Ցավալի է, որ կառավարող խմբակցության պատգամավորը ժողովրդավարական այս կարևորագույն հաստատության նկատմամբ ունի նման վերաբերմունք:

Մեկ այլ դեպքում, ինչպես վերը հիշատակվեց, մեր երկրում գործադիր իշխանություն ձևավորած և խորհրդարանում կառավարող խմբակցության մեծամասնությունը կազմող կուսակցության հանրային կապերի պատասխանատուն պարբերաբար անում է Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող հրապարակային գրառումներ, որոնք ոչ միայն օրենքի ակնհայտ չիմացության, առհասարակ Հայաստանի օրենսդրությանը ծանոթ չլինելու արդյունք են, այլ նաև իրենցից ակնհայտ շահարկումներ են ներկայացնում: Պաշտպանի աշխատակազմի դիտարկումը հաստատում է, որ այդ անձի գրառումները հատկապես են զուգորդվում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ կեղծ էջերից վիրավորանքներով ու ատելությամբ: Ընդ որում, առկա են նաև նման գրառումներ անող պաշտոնյաներ, որոնց բացահայտ անօրինական վարքագծի համար պատասխանատվության հարցով Պաշտպանը կզբաղվի առանձին (անհրաժեշտ ապացույցներն ամրագրված են):

Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել վերջին մի քանի օրերի «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, հաշվի առնելով, որ վերը նշված պատգամավորների գրառումներն իրենց հավանումներով հաստատել են, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը, խորհրդարանի կառավարող խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ակնհայտ է, որ գործ ունենք Պաշտպանի գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ:

Ցավալի է, որ մեր երկրում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար:

Խիստ զգուշացնում եմ, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու այդ գործունեության վերաբերյալ հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը:

Առավել ևս նշված պատգամավորների իրավական կարգավիճակից ակնհայտ դուրս է հրապարակային կամ անգամ ոչ հրապարակային խոսելն այն մասին, թե ես շարունակում եմ պաշտոնավարել, քանի որ դա իրենց մեծահոգության արդյունքն է:

Այդ մասին հրապարակում արած պատգամավորին իրազեկում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը, բայց իր աշխատանքում Պաշտպանն անկախ է և առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ ու օրենքներով:

Ուստի, շարունակելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ իրավական հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն գործադրմամբ:

Որևէ մեկի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, որևէ «ֆեյքային» հարձակում չի կարող դեր ունենալ Պաշտպանի գնահատականների և հայտարարությունների հարցում, քանի որ ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով:

Հետաքրքրությամբ կսպասեմ բոլոր նշված գրառումներն արած պատգամավորների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նույն ինտենսիվությամբ հրապարակումներին այն մասին, թե այս պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների խախտված իրավունքների պաշտպանության հարցերում նրանցից յուրաքանչյուրն ինչ արդյունքներ է արձանագրել կամ ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք ապահովել աշխատանքի անհրաժեշտ արդյունավետություն ու արագություն ապացույցների ամրագրման հարցերում. անկախ ամեն ինչից՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքները:

Հ.Գ. Ցավում եմ, որ ստիպված եմ երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}