Իրավունք 12:16 25/12/2020 Հայաստան

Իրավաբանները դիմել են Գլխավոր դատախազին՝ անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Փաշինյանին

Երկու տասնյակ իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսորները հանրային/մասնագիտական պահանջով դիմել են ՀՀ  Գլխավոր դատախազ պարոն Արթուր  Դավթյանին. 

«Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանը գծվում է «GPS» համակարգով, որի հետևանքով Ադրբեջանի Հանրապետությանն են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի կենսական կարևորություն և անվտանգային նշանակություն ներկայացնող տարածքներ և ենթակառուցվածքներ:

Մասնավորապես, նա նշել է.  «... Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS սարքերով: Այդ սահմանով Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք, թե չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.
բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.
գ) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.
դ) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

Ինչպես պարզ է դառնում «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված դրույթներից, ՀՀ պետական սահմանի տեղորոշումն իրականացվում է բացառապես միջազգային պայմանագրի հիման վրա ընդունված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որտեղ «GPS» համակարգը` որպես ՀՀ պետական սահմանի տեղորոշման միջոց, սահմանված չէ:

Վարչապետի կողմից հիշյալ զարգացումների համար պատասխանատվությունից խուսափելը հիմնավորվում է այն անհերքելի փաստով, որ վերջինս սահմանագծումը փորձել է արդարացնել խնդրի հետ որևէ իրավական առնչություն չունեցող դեռևս 1995 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։

Վարչապետի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ և ԱՀ միջև միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի և  Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված՝ մեր Երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարևոր և անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս - Կապան ավտոճանապարի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր և բարձունքներ:

Միաժամանակ. 24/12/2020թ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ (ուղղակի մեջբերում) «Սյունքի մարզում ներկայումս տեղի են ունենում  տեղորոշման աշխատանքներ, և այդ տեղորոշման աշխատանքները ունեն որոշակի նրբություններ և որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքը այն է, որ այդ աշխատանքները պետք է տեղի ունենան... իհարկե այնտեղ կարող են երկու, երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի մասին է, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի է ունենում հանցագործություն՝ տարածքային ամբողջականության ապօրինի խախտում, որի դիմաց էլ կառավարությունը նախատեսում է դրամական փոխհատուցում տալ քաղաքացիներին, ինչը միանշանակ չի նվազեցնում հանցանքի հանրային վտանգավորությունը, քանզի ՀՀ անբաժանելի մաս կազմող տարածքների նկատմամբ նմանատիպ ակնհայտ ապօրինի գործողությունները վտանգի տակ են դնում ոչ միայն վերոնշյալ համայքների, այլև ամբողջ պետության բնականոն կենսագործունեությունը և անվտանգությունը։
Բացի այդ, ըստ շրջանառության մեջ դրված հավաստի տեղեկատվության՝ այս գործընթացը շարունակվելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի տարածքների նկատմամբ:

Տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ  այս գործընթացն առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, պատերազմ սանձազերծած և պատերազմի ընթացքում ոճրագործություններ կատարած թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:

Վերը նկարագրված արարքն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտագության դեմ իրագործվող հանցագործության փաստի առթիվ քրեական հետապնդում հարուցելու, նշված հանցավոր արարքները  կանխելու և խափանելու ուղղությամբ:

Մասնավորապես.

1. Վերը նշված փաստական տվյալներն ակնհայտորեն  վկայում են հանցագործության օբյեկտի և օբյեկտիվ կողմի ակնհայտ հատկանիշների առկայության մասին, հետևաբար անհրաժեշտ է անհապաղ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ սույն հաղորդման հիմքով։

2. Ներկայացված հաղորդման մեջ նշված ենթադրյալ հանցանքը կատարած Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետագա հանցավոր գործողությունները կանխելու և խափանելու համար, անհրաժեշտ է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ, կիրառել խափանման միջոցներ և որոշում կայացնել վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, քանի որ առավել քան բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նշված անձինք մնալով պաշտոնում կարող են շարունակել հանցավոր գործունեությունը և  խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

3. Ձեռնարկել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ սույն քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումն ապահովելու համար:

Նշված գործողություններն իրականացնելու համար Գլխավոր դատախազն ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները, դրանք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերից և, ըստ այդմ էլ պահանջում են առավելագույն օպերատիվություն:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել մասնագիտական աջակցություն Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության իրավական պաշտպանության գործում:

Ղազինյան Գագիկ իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Դիլբանդյան Սամվել իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկյան Հարություն իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գաբուզյան Արա իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Այվազյան Նորիկ իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մարգարյան Աննա իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ստեփանյան Վահե իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Դանիելյան Գևորգ իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հովհաննիսյան Վլադիմիր իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Իսկոյան Աիդա իրավ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր 

Այվազյան Վարդան իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դավթյան Տաթևիկ իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մուրադյան Սամվել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ենգոյան Հասմիկ իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մելիքյան Ռուբեն իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդազարյան Տիրայր իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Վարդանյան Քնարիկ իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Խաչիկյան Տիգրան իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Եսայան Վարդուշ իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ասատրյան Աննա իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ»: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}