ԼՂ-ում ռուս խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, սադրանքներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում։
«Խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ապահովվել է ավելի քան 44 հազար փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։
Մարդասիրական ականազերծման կենտրոնը շարունակում է հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զինամթերքը և պայթուցիկ սարքերը։ Մինչ օրս ստուգվել է 423 շենք-շինություն, 108 կմ ճանապարհ, հայտնաբերվել է մոտ շուրջ 9000 պայթուցիկ նյութ, մաքրվել է ավելի քան 250 հա տարածք:
Այսօրվա դրությամբ ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցությամբ ու ադրբեջանական և հայկական կողմերի ներգրավմամբ, կենտրոնի վեց խմբերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և հանձնման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը