Քաղաքական 21:21 26/12/2020 Հայաստան

Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 5-ը. Երազանքներ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրեպարակել է Requiem/5-ը, որը վերնագրված է «Երազանքներ»։

«Փլուզված երազանքներ. ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթուղթը՝ պատերազմի անտեսված նախազգուշացում»,- տեսանյութին կից գրել է նախկին դեսպանը։

«Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել, որովհետև Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։ Մենք մեր պատմական, ազգային, երազանքներն իրականացրեցինք։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքները»,- նշում է Միքայել Մինասյանն իր տեսանյութում՝ ավելացնելով, որ ամենամեծ վնասն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին նվիրեց ազգային երազանքը։

Նա հիշեցրեց, Ադրբեջանը նոր ստեղծված պետություն է, որը ձևավորվել է փողի ու ուղղակի հողի շուրջ, այնտեղ հանդիպում են տարբեր էթնոսի մարդիկ, որոնց միավորում էր նավթն ու հողը։

«Նրանց պակասում էր հաղթանակը, որպեսզի սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը վերցրեց մեզանից մեր ազգային հաղթանակն ու նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը»,- ասում է Մինասյանը։

Նախկին դեսպանի խոսքով, սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են Արցախը, Սյունիքը, Տավուշը տալով՝ կունենանք հանգիստ կյանք։

«Այդ երազանքն էլ է անիրականանալի այսուհետ։ Նիկոլ Փաշինյանը քանդեց բոլորիս երազանքը։ Նիկոլի գալով Հայաստանում ոչ ոք երջանիկ չէ։ Նույնիսկ Արթուր Սաքունցը, սորոսականները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Աննա Հակոբյանը երջանիկ չեն»,- ասում է դեսպանը։

Մինասյանը նշում է, պատերազմի ավարտից մեկ ու կես ամիս անց չգիտենք, թե պատերազմում քանի մարդ է զոհվել, քանիսն են վիրավորվել, քանի գերի կան, նույնիսկ տեղյակ չենք, թե ինչ է ստորագրել Փաշինյանը։

«Լավ սրանք ստոր տականք են, բա մե՞նք։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, այդ մարդը սուտասան է, ինքը իր ոչ մի բառի համար պատասխանտու չէ, մենք էլ ի՞նչ ենք սպասում»,- ասում է նա՝ ընդգծելով, որ մարդկանց մեծ մասը որպես աքսիոմա ընդունում են՝ Նիկոլը սուտասան է։

Մինասյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն ունի հոգեկան խանգարումներ, «որովհետև նորմալ մարդը չի կարող անընդմեջ երկուսուկես տարի մի ամբողջ ժողովրդի խաբի։ Չի եղել մի դեպք, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն ու գործը համընկնի»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարություններին, որտեղ նա մեկ ասում է, թե տեղյակ է եղել պատերազմի մեկնարկի մասին, մի քանի օր անց հայտարարում է, թե չի իմացել այդ մասին՝ Մինասյանն ասաց, նյութեր է հրապարակելու, որտեղ կկարդաք ամեն ինչ։

«Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը գրում է Անվտանգության խորհրդի քարտուղար, վաստակավոր սորոսական Արմեն Գրիգորյանին նամակ ու կցում է փաստաթղթերի փաթեթ, առաջարկում է  անցկացնել ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ, նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստ լինի Հայաստանը։ Նա կոչ է անում դիմել ՀԱՊԿ, որովհետև ըստ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր ՀԱՊԿ գաղտնի նամակում»,- ասում է Մինասյանը։

Նա մանրամասնում է՝ գաղտնի նամակում նկարագրված էր, որ Հայաստանում 2019-ից  գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ բաղկացած ահաբեկիչներից, որոնք պատրաստվում էին պատերազմի ժամանակ իրականացնել ինֆորմացիոն ու ռազմական ահաբեկչություններ, ԱԱԾ-ն դրանք պետք է նույնականացներ ու չեզոքացներ։ Նույն նամակում ասված էր, որ 2018-ից սկսած խախտվել է ռազմական բալանսը՝ ի օգուտ Ադրբեջանի, գրված էր, որ Նախիջևանի դիրքային կորուստները ռազմավարական խնդիրներ են առաջացրել Հայաստանի ու Արցախի համար, նույն նամակում գրված է, որ Հայաստանն արդեն երկու տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն ու դիվանագիտական պատերազմը, նույն նամակում գրված էր, որ Հայաստանն ու Արցախը կռվելու էին Ադրբեջանի ու Թուրքիայի բանակների դեմ, ներգրավված են լինելու Սիրիայից բերված ահաբեկիչներ։

«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ քարտուղարի նամակը դիվանագիտական զգուշացում էր Հայաստանին, դիմեք ՀԱՊԿ, դուք չեք կարող սրա տակից դուրս գալ։ Ես հարց ունեմ, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չդիմեց ՀԱՊԿ-ին»,- ասաց Մինասյանն ու կոչ արեց բոլորին դիմել կառավարությանը նույն հարցով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}