Քաղաքական 11:34 28/12/2020 Հայաստան

Արծվիկ Մինասյան. Երբ լսում էի, ինձ թվում էր՝ Իլհամ Ալիևն է Նիկոլի կերպարանքը ստացած հայերեն արտահայտվում

«Սա համառ և հետևողական պայքար է, գործ ունենք կազմակերպված դավաճանական գործողության հետ` հանդեպ Հայաստանի և հայ ժողովրդի: Սա մեկ անձի կամ մի քանի անձի խնդիր չէ»,- Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, որն այլ քաղաքական ուժերի և քաղաքացիների հետ  մասնակցում է բողոքի ակցիային: 

Նրա խոսքով, Հայաստանի դեմ ուղղված համակարգային և ցանցային պայքարի բացասական հետևանքները տեսնում են բոլորը՝ 5000-ից ավելի զոհեր, բազմահազար խեղված ճակատագրեր, տնավեր դարձած հայրենակիցներ, անհետ կորած և գերեվարված քաղաքացիներ:

«Շատերին, այդ թվում իշխանության մեջ եղած մարդիկ, ովքեր չեն գիտակցել, թե ինչպիսի կազմակերպված հանցագործության մասին է խոսքը, դեռ վերաիմաստավորման փուլում են: 
Այս ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցնել, որ իրենք երդում են տվել, որի կենտրոնական խոսքերից են՝ Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի  շահերի պաշտպանությունը: Եկել է ժամանակը, իրենք պարտավոր են այս երդմանը տեր լինել:

Դա նշանակում է՝ պաշտոնանկ անել դավաճանին ու հնարավորություն տալ դավաճանական ողջ ցանցը բացահայտել, առանց դրա հնարավոր չէ Հայաստանի հետագա զարգացումը:

Դավաճանի և  նրա ցանցի մեջ լինելը խարան է, պետականության դեմ ուղղված հանցագործություն է, որ պատմությունը երբեք չի ներել ու չի ներելու: Պատմության մեջ կմնան  հայ ժողովրդի մեծագույն թշնամիներ ու դավաճաններ»,- ասաց Ա. Մինասյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի երեկվա հարցազրույցին, մասնավորապես՝ նա կրկին սլաքներն ուղղում էր նախկին իշխանություններ, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Պետք է դադարել լսել նրան: Ադեկվատ չէ, իրավիճակին չի տիրապետում, չի հասկանում: Նրա համար ամեն ինչ պտտվում է  իր սոսնձված աթոռի շուրջ: Անիմաստ է նրան լսել, որևէ ողջամիտ խոսք ընկալել: Առավել ևս՝ ինչ խոսել է, ուղիղ հակառակն է  արել, ստել է, խաբել է, ժողովրդին ծանրագության փորձառության առաջ է կանգնեցրել, պարտության է մատնել Հայաստանն ու Արցախը:

Դավաճանությունը շարունակվում է,  ցավոք սրտի: Երեկ երբ լսում էի, ինձ թվում էր՝ Իլհամ Ալիևն է հայերեն արտահայտվում, Նիկոլի կերպարանքը ստացած: Ինչ խոսում էր, խոսում էր թուրք-ադրբեջանական շահերից, դիրքերից: Մի նախադասություն չկար Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանության  տեսակետից: Անգամ հող, դիրք հանձնելը, մարդկանց թուրքական,  ադրբեջանական քմաաճույքին հանձնելը նա սրիտակայաբար ներկայկացնում է  որպես անվտանգության մոտեցում:

Երկրորդ սկզբունքային հարցը՝ ո՞ւր է  հասել մարդը, որ կեղծելով ու  իրավական տգիտություն թույլ տալով՝ փորձում է ադրբեջանիցներին հաճոյանալ, հայ ժողովրդին խաբել, որ եթե  մենք դրանք չհանձնեինք, պատերազմ էր սկսվելու: Բա դու ինչի՞ համար ես:

Դրա համար ենք ասում՝ քանի Փաշինյանը կա,  պատերամզը կամ հող հանձնելն անխուսափելի է»:

Ա. Մինասյանի խոսքով, երեկվա հարցազրույցում Փաշինյանը բացել է դավաճանական շարունակակականության մի փոքր հատվածը ու դրանից հետո Հայաստանի անվտագության ուժերը, դատախազությունը, ԶՈւ-ն, ԱԱԾ-ն պարտավոր են այլևս գործել, քանի որ բացահայտ մարդն ասում է՝  տվել եմ, հատուկ պարտվել եմ ու շարունակելու եմ տալ:

«Հիմա այս վիճակն է: Հաճախ են հարցեր հնչում՝ այս վիճակում ի՞նչ անել: Չափազանց կարևոր է, որ մեր անվտանգության ամբողջ համակարգին սթափեցնելով  հանդերձ՝ կասեցնել այս մարդու հետագա ընթացքը, ձերբակալել, կալանավորել, որպեսզի  հետո կարողանաս բացահայտել ամբողջ ցանցը, որպեսզի նոր իշխանությունը  հնարավորություն ունենա  բացահայտել հայ ժողովրդի դեմ իրականացված և շարունակվող թշնամական գործողությունները»,-ասաց Մինասյանը։

Նա կրկնեց՝ սա իշխանություն- ընդդիմություն պայքար չէ, հայ ժողովրդի պայքարն է իր անկախության, փրկության, սուվերենության համար. «Ի՞նչ ընդդիմություն: Ընդդիմությունը ովքե՞ր են: Ժողովո՞ւրդն է ընդդիմություն: Նա է մղում դեպի այս դաշտ: Չկա նման բան: Հիմա հայ ժողովրդի ընդդիմությունը իրենք են:  Սա հայ ժողովրդի  փրկության շարժումն է, պայքարն է»:

Ա. Մինասյանը նշեց, որ հերթական ստահակությունն է, երբ իրենից դժգոհողներին  նա չափում է, թե քանի մարդ է եկել ցույցին:

«Ինքը շատ լավ գիտի, ծանոթ է սոցիոլոգիական հարցերումներին, ԱԱԾ-ի իրականացրած հարցումներին, բացահայտ ասում են՝  պետք է հեռանաս վայրկյան առաջ: Այս պայմաններում, եթե Հայաստանում բոլոր ինստիտուտները  չանեն իրենց գործառույթները, դավաճանությունը շարունակելու է: Այնպես որ, որ սա հայ ժողովրդի ազատագրական շարժումն է:

Փաշինյանն այլևս ի վիճակի չէ ոչ հույս, ոչ հավատ, ոչ վստահություն ներշնչել:  Անհրաժեշտ է, որ  մարդիկ ապագայի նկատմամբ տեսնեն հավատ, որպեսզի արտագաղթ չլինի, ներդրումներ լինեն, բանակը վերակառուցվի,  անվտանգության  համակարգերը ուժեղացվեն:

Ոչ թե մեր պահանջն է, որ Նոր տարին դիմավորենք առանց Փաշինյանի, այլ դա բխում է  հայ ժողովրդի սկզբունքային խնդիրներից»,- ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}