Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ թուրք զինվորականներ են գործուղվել Ադրբեջան
Թուրքիայի ՊՆ Հուսուլի Աքարը հաստատել է, որ թուրք գեներալ և Թուրքիայի զինված ուժերի ևս 35 սպա են ուղարկվել Ադրբեջան՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն իրականացնելու համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնում ծառայություն են իրականացնելու մեկ գեներալ և 35 սպաներ»,- ասել է թուրք նախարարը։
Աքարը հաստատել է նաև, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ գլխավոր հարցերից մեկն է Ղարաբաղը
- Չավուշօղլուն մտադիր է Լավրովի հետ քննարկել Ադրբեջանի սահմանների անվտանգությունը
- Գերագույն գլխավոր դավաճանը կրկին խիստ վտանգավոր հայտարարություն է անում. Վարդան Ոսկանյան
- Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան
- Ոստիկանության կապիտանը՝ գործընկերներին. Միշտ հիշեք, Հայաստանում հայեր են ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին