«Գյուղը տեղն ա, հանգիստ ա, մենք ստեղ ենք». Այգեպարի բնակիչ
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է կեղծ լուրերի տարածումը։Դրանք հաճախ թափանցում են հայկական մեդիատիրույթ՝ հանրությանը գցելով մոլորության մեջ։ Այս մասին նշված է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում։
Կենտրոնը նաև հրապարակել է այգեպարցի կնոջ հետ զրույցից մի պատառիկ, որտեղ Էլմիրա Ստեփանյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է:
«Գյուղը տեղն ա մի հատ կրակոց չկա, շշուկ չկա, հանգիստ ա շատ։ Մենք էլ ինտերնետից, հեռուստացույցից լսում ենք հող են տալու, գյուղ են տալու, բայց ո՞վ ա տալու, ու՞մ են տալու, հլա որ ստեղ ենք»,-ասում է այգեպարցին։