Քաղաքական 12:11 30/12/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Համապետական Չընտրություններ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածն է հրապարակել. 

«Հայկական բանակը  միաժամանակ կռվել է 4 հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային վարձկանների և Փաշինյանի իշխանության։ Բացառիկ հերոսական բանակ ունեինք։ Դրսում սա ֆիքսել են, ու մեր հանդեպ դեռ պահպանվող հարգանքի նշույլները պայմանավորված են դրանով։

Կասեցնել ընթացքը

Ժամանակն է՝ բացատրել հայ ժողովրդին, որ կատարվածից հետո մենք, մեծ հաշվով, ունենք երկու ընտրություն.

1. Վերածվել թուրքական բիզնեսը, թուրքականկապիտալը և  թուրք տուրիստին սպասարկող մի 2 միլիոնանոց միավորի. նախագծի հեղինակ՝ գործող իշխանությունն իր արբանյակներով։

2. Դնել ավելի բարձր նպատակներ ու մեծագույն ջանքերով, հետևություններ անելով, փորձել կառուցել պետություն և վերականգնել մեր արժանապատվությունը. նախագծի հեղինակ՝ նոր, առաջադիմական, ազգային հասարակական հոսանքի հիմքի վրա կառուցվելիք սոլիդ իշխանություն։

Ջաբրայիլից մինչև Որոտանողբացինք, հանդուրժեցինք,  մեղադրեցինք, բայց այդպես էլ չկարողացանք ճիշտ ձևակերպել կորստի էությունը։

Մենք Արցախում կորցրել ենք պետականություն, իսկ պետականություն կորցնելուց հետո լինում են շղթայական աղետներ՝  արտագաղթ, պատմամշակութային ժառանգության ոչնչացում, էֆեկտիվ գենոֆոնդի կորուստ։

Արցախի պետականության կորստից հետո Հայաստանը վերածվել է կիսաճանաչված պետության։ Մենք ունենք պետականության 50  տոկոսի կորուստ և դեռևս չենք կարողանում ընթացքը կասեցնել։

Մի´ վիճեք

Վիճել նրանց հետ, ովքեր կատարվածից հետո պաշտպանում են Փաշինյանին, ամենաանիմաստ գործն է, որ կարելի անել Հայաստանում։ Վիճեք Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանի, Քոչարյանի, Մ. Մինասյանի, Վ. Մանուկյանի և այլոց  ասածների շուրջ, նրանց կողմնակիցների հետ, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի։ Դա անպատվաբեր է թե´ անձնական մակարդակում, թե´ կորսված և կորսվող պետականության հանդեպ։Հրապարակված փաստերից հետո ի՞նչ քննարկես, ի՞նչ խոսես։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի նամակից հետո ի՞նչ խոսես. եթե բանական մարդ ես, ապա հասկանում ես, որ սեպտեմբերին եղել է մեկ պարզ ընտրություն՝ գործընկերների միջոցով թույլ չտալ պատերազմ, կամ՝ունենալ պատերազմ։ Ու 5 հազար զոհը, 10 հազարից ավել՝ հաշմանդամ, անդամալույծ դարձած տղերքը,անհետ կորածները, գերիները, կորսված քաղաքներն ու գյուղերը հենց ա´յդ ընտրության հետևանքն են։ Ընտրության հեղինակը հստակ է, և նույնքան հստակ է, որ նրան սատարողի հետ անիմաստ է խոսել՝ ի´նչ ֆորմալ մոտիվացիայով էլ նա կսատարի ընտրության հեղինակին։

Արագ  ընտրությունների անիմաստությունը

Երբ ժողովուրդը և պետական համակարգը շոկի մեջ են, երբ քո սահմաններն ամեն օր փոփոխվում են, երբ զոհվածների ո´չ իրական թիվը գիտենք, ոչ՝ տեղը, երբ հիվանդանոցներում ունես մի քանի հազար ծանր վիրավորսերունդ, խոսել ընտրության մասին՝ անիմաստ է։ Սա լինելու է Չընտրություն։ Սա չի բերի հանգուցալուծման, սա լրիվ այլ զարգացումների խթան կդառնա։ Արագ ընտրության գաղափարի հեղինակն իր արբանյակների համար թերևս ճիշտ դերակատարում է որոշել՝ պետության համախմբված գերեզմանափորի կարգավիճակը։

Մենք 26 տարի որևէ համապետական ընտրության ժամանակ Արցախի հակամարտությունը չենք ունեցել որպես թիվ 1 քննարկումային թեմա։ Սա այն դեպքում, երբ սահմանին ողջ երկայնքով երկու հակառակորդ զորք խրամատներում իրար դեմ էին կանգնած՝ ամբողջ 26 տարի։ Սա պետական աննորմալություն էր, որը մի պահի պետք է վերջանար. և վերջացավ Փաշինյանի հայտնվելով ու աղետով։

Հիմա մենք նոր ընտրության առաջ ենք՝ հեշտությամբ լինել թուրքական վիլայե՞թ, թե՞ դժվարությամբ՝ արժանապատիվ պետություն։

Հիմա, նույնիսկ այսքանից հետո, մենք դարձյալ չենք ուզում կամ չենք կարողանում խոսել սրա մասին։ Սա նույնպես պետական աննորմալություն է, որը դարձյալ ունենալու է կանխատեսելի վերջաբան։

Ն. Փաշինյանի ամենամեծ հանցանքը

Ամենամեծ հանցանքն այն է, որ նա ինքն իր մեջ չէր բացառել պատերազմը։ Նա իր գլխում ու որպես երկրի ղեկավար՝ պատերազմը համարել է հարցի հնարավոր լուծումներից մեկը։Նախկին բոլոր նախագահները լայնմասշտաբ պատերազմը սկզբունքորեն բացառում էին։ Սա՝չէ,այդ պատճառով էլ եղավ պատերազմը։ Արդյոք դա եղավ 5 միլիարդի արդյունքո՞ւմ, թե՞ անհատական տհասության, հետևանքների առումով քիչ նշանակություն ունի։

Նա մինչ այս պահն այդպես էլ չի գիտակցել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով դժվար լուծումների և նույն բանը արյունոտ պատերազմի, հազարավոր զոհերի ու ավերածությունների, կապիտուլյացիոն պայմաններով անելու տարբերությունը։ Նա պարզապես չի հասկանում։ Ցավոք, մեր պետական ինստիտուտները անգործունյա գտնվեցին ու չբռնեցին պատերազմ տանող նրան ձեռքը, հասարակության որակը թույլ չտվեց՝ բռնելու նրա ձեռքը, թիմակից բարձր պաշտոնյաները՝ պետական ինֆանտներ էին ու չբռնեցին նրա ձեռքը։ Իսկ նրան թվաց, որ միայնակ կարող է որոշել պետության ճակատագիրը ու մի ամբողջ սերունդ տանել պատերազմի։ 

Փաստը, որ սեպտեմբերի 27-ից(ոչ՝ նոյեմբերի 9-ից) Փաշինյանը դեռ համարվում է Հայաստանի ղեկավարը և հասարակությունը չի լուծել խնդիրը, ստիպում է մտածելհասարակության մի զգալի հատվածի լատենտ որոշման մասին՝ հարմարվել թուրքական վիլայեթի հեռանկարին։

Իսկ եթե հանկարծ լինեն ընտրություններ, և այս կամ այն կերպ Փաշինյանը մնա քաղաքականության մեջ, ապա հայ ժողովրդի վերջնական որոշումը կարձանագրվի ի լուր աշխարհի։
Հայաստանում մնացած 1.8-2մլն-ը բարեխղճորեն կսպասարկեն թուրքական էքսպանսիան։Այս սցենարը կյանքի է կոչվելու հաշվված տարիների ընթացքում։

Հայ ժողովուրդն իհարկե դեռ մի կես դար կշարունակի տաղանդավոր անհատներ տալ աշխարհին, բայց նրանք կձևավորվեն ռուսական, արևմտյան միջավայրերում և կներկայացնեն այդ պետությունները։

Ազգային վերելքի բանաձևը

Բոլոր դժվարություններով, բոլոր կորուստներով հանդերձ՝ դեռ կա ճանապարհ, որը թույլ կտա՝վերականգնել պետականությունը, վերականգնել ազգային արժանապատվությունը։ Սա կլինի խաղաղության և հեռանկարի որոշումը։

Միայն այդ դեպքում մենք կկարողանանք համակեցության ճիշտ բանաձևեր գտնել մեր բոլոր հարևանների հետ և բաց սահմանների, ակտիվ շփմանու միգրացիոն հոսքերի պայմաններում մնալ արժանապատիվ ու սեփական պետության սահմաններում արժեք ստեղծող ժողովուրդ։
Եվ հենց այդ դեպքում ու միայն այդ դեպքում Ռուսաստանը խնդիր կդնի՝ մեզ հետ ապահովելու տարածաշրջանի ստրատեգիական բալանսը։

Ինչի՞ց սկսենք արժանապատվության մեծ ճանապարհը։ Ինչպես ցանկացած բարդ ուղի, այն սկսվում է պարզ քայլից. վանե´ք Փաշինյանին։ Ձե´ր մեջ վանեք նրան, Ձեր մեջ որոշեք, որ նա չի կարող լինել վարչապետ, չի կարող գնալ ընտրությունների, չի կարող լինել քաղաքականության մեջ...

Դա կլինի առաջին քայլը, որից հետո մենք միասին, իրար օգնելով, կգնանք բարդ ճանապարհով՝ վերականգնելու մեր պետականությունը և մեր արժանապատվությունը։ Պատմականորեն ճիշտ կլիներ, որ առաջին քայլն արվեր մինչև 2021 թվականը, և այդ դեպքում մենք տարին կսկսեինք դժվար վերելքի փուլից։ Բայց, մի կողմ թողնելով օրացույցի պայմանական թվերը, մենք դա պետք է փորձենք անել հնարավորինս արագ։

Մենք միասին շատ դժվար մի խնդիր ունենք՝ձևակերպել  Հայաստանի վերելքի բանաձևը։ Այս խնդրի շուրջ եթե կարողանանք ձևավորել իսկական հարթակ, իսկական էլիտա և իսկական իշխանություն, ապա վերջապես կմտնենք 21-րդ դար։ Հայաստանը վերելքի տանող ազգային նախագիծը հայկական աշխարհի նոր խնդիրն է»։


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}