Այս դավաճան իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանը լիարժեք վերադառնա 90-ականներ. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Այս գիշեր իշխանական «հայտնի» հրոսակներ, այդ հրոսակախմբի ղեկավարի աներորդու հրամանով կոտրել են ընկերոջս, Բաբկեն Հարությունյանի մեքենայի ապակին:
Այս գործողությունն ընդդիմադիր գործչին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելուն միտված անբարոյական քայլ է: Այս դավաճան իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանը լիարժեք վերադառնա 90-ականներ: Դրա համար մնացել է միայն հոսանքի անջատումներն ու գազի լիարժեք բացակայությունը:
Քաղաքական պայքարը անձնական վիրավորանքների, բռնության ու գույքային վնասների մակարդակի իջեցումը դավաճան նիկոլի կողմից սահմանված նոր կանոններն են: Նախ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ընդդիմության հասցեին հայհոյանք ու բռնություն գործադրում, հետո «շշով» ընդդիմադիրի գույքն են վնասում:
Հարկ եմ համարում հիշեցնել 90-ականներին այսպիսի դեպքերի պատասխան գործողությունները և զգուշացնում եմ իշխանությանը. եթե Սիսակի հանցավոր գործողությունները և Բաբկենի մեքենայի վնասումն օրենքի սահմանված կարգով չստանա անհրաժեշտ գնահատական, ապա կարճ ժամանակ անց մեր պատասխանը լինելու է անհամաչափ:
Պատգամավորներին հորդորում եմ ճղվել մեջտեղից, որպեսզի հնարավորինս շուտ բռնությանն ու վնասարարությանը տրվի ճշգրիտ իրավական գնահատական: Հակառակ դեպքում կհամարեմ այդ գործողությունները թույլատրելի և կանցնեմ գործի...»։
Այս գիշեր իշխանական «հայտնի» հրոսակներ, այդ հրոսակախմբի ղեկավարի աներորդու հրամանով կոտրել են ընկերոջս, Բաբկեն...
Posted by Arsen Babayan on Thursday, 31 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիրներին լռեցնելու բիրտ միջոցները բախվելու են պայքարի ավելի հուժկու միջոցների. «Հայրենիք»
- Վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան
- Լսի՛ր, շիշ բռնող, դու միշտ ոստիկանների հետևում թաքնված ես լինելու. քաղաքացի
- Արսեն Բաբայան. Միակ խուլիգանը պատգամավոր Սիսակն է
- «Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
- Գլխին ստացած ձվով հարվածը հունից հանեց Սիսակ Գաբրիելյանին, նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ցուցարարների հասցեին