Նա այլևս անզոր է հանել աչքերի միջից իր դավաճան լինելու և փողը պաշտելու ինֆորմացիան. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է.
«Ես երբեք չեմ նայել Փաշինյանի ամանորյա ուղերձները: Այսօր անպայման նայելու եմ:
Երբ կյանքում 2 գիրք չկարդացած դերասանին տալիս ես գիտնականի դեր, նույնիսկ ամենափայլուն դերասանին, գիտե՞ք ինչն է նրան մատնում` աչքերը, որովհետև այդպիսի դերասանի աչքերի մեջ չկա որևէ գիտելիք:
Ժամանակին փայլուն, հիմա կրկնվող դերասան Փաշինյանը այսօր նույնպես կխաղա ազգի նվիրյալի կերպար: Բայց կարևոր չեն տեքստերը` նա այլևս անզոր է հանել աչքերի միջից իր դավաճան լինելու և փողը պաշտելու ինֆորմացիան:
Այսօր ես անպայման կնայեմ նրա ուղերձը: Մենք երկուսս էլ գիտենք` վերջին անգամ:
Պինդ եղեք ու սիրեք մեր երկիրը: Ամեն ինչ լավ է լինելու»։