Վերացական է հայկական հայրենասիրությունը...
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Գարեգին Նժդեհի խոսքերը և գրել.
«Ծնունդդ շնորհավոր, սպարապե՛տ։
Վերացական է հայկական հայրենասիրությունը: Շատերը հայրենիքը փնտրում են ամպերում, միստիկ մշուշի մեջ, երբ դա այնքան մոտ է մեզ` մեր ուշադրության, նվիրումին, պաշտամունքին կարոտ:
Շատերի համար` Հայաստանը ընդամենը գաղափար է, ամնեզիա, սիոն, զոհասեղան: Հայաստանը կարոտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրության: Հայրենիքն է անհատի համար, և ո՛չ թե անհատը` հայրենիքի:
Դա նշանակում է` հայրենիքը համարել միջոց, անհատը` նպատակ: Դա ասել է` երբ վտանգ կա, թո՛ղ կործանվի հայրենիքը, միայն թե ապրի անասնահոգի անհատը:
Նման հայրենասիրության և անհայրենասիրության միջև տարբերությունը բառային է միայն
:
Գարեգին Նժդեհ»: