Հաղթում է նա, ով վերարթնանում ու վերակազմակերպվում է. Պարգև Սրբազան
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ամանորի նախաշեմին ժողովրդին ուղղված մաղթանք է հղել։
«2020 թվականը մեզ համար եղավ հերոսպատումի, դժվարության, փորձության, կորստի տարի։ Թող այն անցնի պատմության գիրքը։ Նոր սպասումով ու նոր հույսով դիմավորենք գալիք տարին։
Գալիք տարում պետք է վերախմբավորվենք, ավելի կազմակերպվենք։
Հաղթում է նա, ով վերարթնանում ու վերակազմակերպվում է»,- ասում է Պարգև սրբազանը։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղերձը ներկայացրել է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ