Քաղաքական 14:05 01/01/2021 Հայաստան

Ինչու պայքարեց Լեռնահայաստանը․ Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա կապակցությամբ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը հրապարակել է 1923 թվականին լույս տեսած նրա հոդվածը:

Գարեգին Նժդեհի այս հոդվածը հրապարակվել է ՀՅԴ «Հայրենիք» ամսագրում: Նժդեհը հոդվածի տակ ստորագրել է Նժդեհ ձևով, ավելացնելով՝ մարտ, 1923։

«Ինչու պայքարեց Լեռնահայաստանը․ Գարեգին Նժդեհ

Լեռնահայաստանի ինքնապաշտպանողական երկարատեւ ու արիւնալի խոյանքը գուցէ անիմաստ թուէր օտարներուն, մասնաւորապէս բոլշեւիկներուն, որոնք քաղաքական միամտութիւն ունէին հաւատալու եւ հաւատացնելու, որ ոչ թէ միայն իրենց ցնորական վարդապետութիւնը, այլեւ յետադիմական համիսլամականութիւնը՝ յանձին քեմալական ջարդարար հորդաների, կոչուած է բարերարելու, փրկելու մարդկութիւնը: Սակայն հայ ժղովրդի համար, որը անբախտութիւն է ունեցել մօտիկից ճանաչելու եւ չափելու՝ մէկից աւելի անգամներ իր գերեզմանափորը հանդիսացած, տարամերժ համիսլամականութեան արժէքը, մեր գոյամարտը քաղաքականապէս աւելի քան իմաստալից էր:

Լեռնահայաստանի հայութեան եւ նրա ինքնապաշտպանութիւնը վարողի համար միւեւնոյնը չէր, թէ ո՞ր հանրապետութեան մասը պիտի կազմէր Սիւնիքը՝ Հայաստանի՞ թէ Ադրբէյջանի:

Սակայն նրա համար գրեթէ միեւնոյն էր, թէ քաղաքական ինչպիսի ցուցանակ է կրում Ադրբէյջանը- Մուսավաթակա՞ն թէ խորհրդային:

Մեր կռիւը չէր մղւում այս կամ այն կուսակցութեան կամ դասակարգի դրօշի տակ: Նա ուղղուած չէր խորհրդային իրաւակարգին դէմ:

Հայկական լեռնաշխարհը Ադրբէյջանին կցելու տարիներով կրկնուող փորձերը – ահա թէ ի՞նչն էր մեր բազուկը զինել եւ մեզ լեռները հանել:

***

Աշխարհը գիտէ, որ Սիւնիքի կռիւների պատմութիւնը աւելի հին է, քան կարմիրների գոյութիւնն Անդրկովկասում: Գաղտնիք չէ ե՛ւ այն, որ մենք Սիւնիքում, Գողթանում եւ Ղարաբաղում զուտ հայ բոլշեւիկեան ճակատներ չենք ունեցել: Խորհրդային զօրքերը՝ ոտք դնելով Ադրբէյջան՝ ուժեղացրին մեր ակտիւ թշնամիներին – թաթար եւ տաճիկ [թուրք- խմբ․ ԱՆԻ], որոնք անպաշտօն կերպով, բայց փաստօրէն վաղուց էին թշնամական գործողութիւններ սկսել հայ ժողովրդի դէմ:

Նուրի եւ Խալիլ փաշաները, Էտիֆ եւ Խալիլ բէյերը, իրենց յենարան ունենալով Ջիբրայիլ-Կարեագինը արեւելքում, Օրտուբատ-Նախիջեւանը հարաւ-արեւմուտքում, երկրորդ տարին էր, որ կաշուից դուրս էին գալիս՝ Սիւնիքի հայութեան գերեզմանի վրայով կամուրջ ձգելու Ադրբէյջանի եւ Տաճկաստանի միջեւ [Թուրքիա – խմբ․ ԱՆԻ]:

Սկսուած յարձակումներին աւելի սիսթէմատիկ բնոյթ եւ մեծ թափ տուաւ 1919 հոկտ. 29-ին Տաճկաստանի եւ Ադրբէյջանի միջեւ կնքուած պաշտպանողական եւ յարձակողական զինակցութիւնը: Նպատակը մնում էր նոյնը՝ մեր ժողովրդի մի խոշոր մասի բնաջնջմամբ տէր դառնալ Գողթանի, Սիւնիքի բնական ամրութիւններին, մշտական ահի ու սարսափի տակ պահելու համար մեր մանուկ հանրապետութիւնը: Եւ Ադրբէյջանի՝ դէպքերը գահավիժող, խորհրդայնացումը ոչ այլ ինչ էր եթէ ոչ քաղաքական մի խաղ՝ կատարուած օսմանեան փաշաների կողմից՝ յանուն իրենց մերձարեւելյան պանիսլամական նպատակների:

Արեւելքի առաջին խորհրդային հանրապետութեան կառավարութիւնը, յանձին Ն. Նարիմանովի, բոլշեւիզմի դիմակին տակ, շարունակեց, ինչպէս եւ սպասւում էր, Մուսավաթի գերազանցօրէն ազգային քաղաքականութիւնը: Բագուի համիսլամականները իրենց ազգային հարստութիւնը, տեքնիք միջոցները՝ զէնք, ռազմամթերք, կարմիրներից փրկելու համար, օր առաջ զօրացրման ենթարկեցին Մուսավաթական բոլոր զօրքերը: Այդ խորամանկ խաղով նրանց յաջողուեց Մոսկուայից կորզել նաեւ Բագու ժամանած ռուսական կարմիր զօրքերը Խորհրդային Ադրբէյջանի բանակը յայտարարելու իրաւունքը: Այսպիսով իրեն ենթարկելով ամբողջ XI բանակը, IX բանակի մի խոշոր մասը, պանիսլամականների եռապետութիւնը յանձին Նարիմանովի, Խալիլ փաշայի եւ Կարաեվի, անցնում է գործի եւ ամենակարճ ժամանակի ընթացքում իրական ապացոյցներ է տալիս, որ ինքը աւելի խելօք է եւ ոչ պակաս ազգասէր, քան Մուսաւաթը:

***

Սկսւոմ է Սիւնիքի ողբերգութիւնը:

Մօտ մի ամբողջ տարի, ռուս, թուրք եւ թաթար հորդաները օսմանեան փաշաների եւ սրանց ձեռքին կոյր գործիք դարձած կարմիր հրամանատարական կազմի ղեկավարութեամբ, իրենց տրամադրութեան տակ ծովային թէ ցամաքային հաղորդակցութեան միջոցներ ունենալով հանդէրձ, Տաճկաստան եւ Հնդկաստան տանող երեւակայական ճանապարհները փնտռում են Սիւնեաց լեռների վրայ:

«Ընկեր մարտիկներ,- գոռում էր այդ օրերին կարմիր բանակի օրգաններից (“Կարմիր Ավանգարդ, թիւ 56, 1920թ․ նոյեմբեր”) մէկը, անխնայ խփեցէք սպիտակ Նժդեհներին, որոնք յարձակում են երիտասարդ հանրապետութեան վրայ: Ամրացնե’նք կարմիր Հոկտեմբերը Արեւելքի մէջ»:

Ահա թէ ինչ է ասում նաեւ կոմունիստական կուսակցութեան Անդրկովկասի ագիտացիօն բաժանմունքի օրգաններից մի ուրիշը.-

«Խորհրդային Ռուսաստանը Լեռնահայաստանի հետ հաշտութիւն է կնքել: Ռուսաստանի հակայեղափոխութեան վերջին յենարան Վրանգելը ջախջախուած է: Այժմ կոմունիստական յեղափոխութեան ուշադրութիւնը ուղղւած է դէպի Արեւելք, մասնաւորապէս Տաճկաստան, որտեղ յեղափոխական շարժում է սկսուել քեմալականների ղեկավարութեամբ ընդդէմ անգլիական, գերմանական եւ ֆրանսական կապիտալիստների: Խորհրդային Ռուսաստանը, որպէս պաշտպան կեղեքուող ազգերի, պէտք է պաշտպանէ եւ պաշտպանելու է Տաճկաստանի ազատագրական շարժումը։ Դրա համար էլխորհրդային Ռուսաստանը պէտք է ունենայ մշտական եւ անմիջական կա Տաճկաստանի հետ, որի ճանապարհը Զանգեզուրն է»…

Ահա եւ XI կարմիր բանակի քաղաքական բաժանմունքի կողմից հայ աշխատաւորութեան ուղղուած մի թռուցիկ-գրութեան հետեւեալ բնորոշ տողերը.-

«Քեմալը միեւնոյն ժամանակ աշխատում է իր բանակը միացնել Ռուսաստանի եւ Ադրբէյջանի կարմիր բանակներին, որպէսզի ընդհանուր ուժերով ջաղջախե՛նք անգլիական, ֆրանսական եւ միւս՝ արևելքի ժողովուրդներին ճնշող կապիտալիստներին: Ահա սրա համար է, որ բուրժուական կուսակցութիւնները՝ Հ. Յ. Դաշնակցութիւնն ու ուրիշները, այդպէս տենդօրէն աշխատում են Խորհրդ. Ադրբէյջանի գաւառներում ապստամբութիւն առաջացնել (“Զանգեզուրի Կոմունիստ”, թիւ 2, 20 նոյեմբեր 1920)։ Մեր բանակն ու Քեմալը բոլոր ազգութիւնների աշխատաւորութեան համար ազատութիւն են բերում: Վա՜յ նրան, որ զէնք կը բարձրացնէ Խորհրդ. Ադրբէյջանի դէմ»…

Ինչպէս տեսնում էք, կարմիր բանակի բարձր հրամանատարութեան կողմից, որը ներշնչւում եւ ուղղւում էր Բագուի տաճիկ եւ թաթար պանիսլամականներից, Սիւնիքը անվերապահօրէն յայտարարուած էր «Խորհրդային Ադրբէյջանի գաւառ» եւ նրա անբաժան մասը:

Իմ հասցէին ուղղուած «խփեցէք» եւ «վա՜յ նրան» սպառնալիքները ուղղուած էին Սիւնեաց ժողովրդի այն մի մասի հասցէին, որը քաջութիւն էր ունեցել չճանաչելու գոյնը փոխած Ադրբէյջանի գերիշխանութիւնը, որը, որպէս հակադրութիւն բոլշեւիկների վարած քաղաքականութեան եւ Սիւնիքի նկատմամբ ունեցած որոշման, կայացրել էր իր վիճակը՝ թոյլ չտալ, ինչ գնով էլ լինի, որ կարմիրները ներխուժեն Ղափան:

Ղափանի ներկայկացուցիչները այս որոշումը կայացրին իրենց պատգամաւորների զեկուցումը լսելուց յետոյ: Վերջիններս 1920 թ. յուլիս 11-ին տեսնուել էին խորհրդային ներկայացուցչական հետ եւ վերջինից լսել հետեւեալը. ա) Մենք եկել ենք Զանգեզուրն ու Ղարաբաղը կցելու Խորհրդային Ադրբէյջանին. բ) պիտի զինաթափենք ժողովուրդը. գ) զէնքերը յանձնելու էք մեր կողմնակիցներին»:

Ահա՛ այն ընդվզեցուցիչ ճշմարտութիւնը, որը բոլշեւիկները հնարաւոր չէին համարել թագցնել, իսլամ զանգուածներին իրենցից չսառեցնելու համար:

Այսպէս, Հայաստանի տէրիտօրիան անդամահատութեան մահացու փորձից ազատելու համար, նախ Սիւնիքի մի մասը, ապա ամբողջ Լեռնահայաստանը զէնքի դիմեց եւ պաշտպանուեց, մինչեւ որ Խորհրդային Հայաստանի խելագար յեղկոմը՝ Կասեանի ղեկավարութեամբ փոխարինուեց Մեասնիկեանի կառավարութեամբ եւ մինչեւ որ երկարատեւ ու արիւնալի կռիւներից խրատուած Մոսկուան վերջապէս բարեհաճեց Սիւնիքը կցել Հայաստանին:

Անշուշտ քաղաքական այդ ակտից յետոյ, անիմաստ համարելով յետագայ պայքարը՝ տեղի պիտի տար առանց կռիւի ե՛ւ ապստամբ ժողովուրդը:

II

Արարատեան Հայաստանի առաջին անկման նախօրեակին իմ եւ կարմիր հրամանատարութեան միջեւ տեղի ունեցող բանակցութիւնները մնացին անհետեւանք: Թշնամին շլացած Երեւանի կամովին խորհրդայնացումից, չուզեց կատարել մեր առաջադրած հաշտութեան նախնական պայմանները եւ ստիպեց մեզ Սիւնիքը յայտարարելու ինքնավար, մինչեւ որ քաղաքական հնարաւորութիւն կը ստեղծուէր միանալու մայր երկրին: Սիւնիքը չէր կարող տեղի տալ, քանի դեռ տաճկական զօրքերը գտնւում էին Ալեքսանդրապոլում, Շարուրում եւ Նախիջեւանում, միշտ պատրաստ՝ ցանկութեան դէպքում արհամարելու Երեւանի բոլշեւիկեան ուժերը եւ շարժուելու Սիւնիքի դէմ: Չէինք կարող տեղի տալ նաեւ այն պատճառով, որ ամբողջ հայ մտաւորականութիւնը գտնւում էր բանտերում, կարմիր կացնի սարսափի տակ: Յետագայ դէպքերը եկան արդարացնելու Սիւնիքի անկախութիւնը եւ մեր բռնած դիրքը:

Իշխելու խելագարութեամբ բռնուած հանրածանօթ մի բուռ հայազգի կոմունիստները, յենուած կարմիր սուիններին, դժբախտ Հայաստանում խորհրդային ռեժիմի անուան տակ հրապարակ էին հանել տարամերժ աղանդաւորութիւն, բռնամոլութիւն, քաղաքական շնականութիւն, կուրութիւն, խելագարութիւն, կործանման ծարաւ, ահավարութիւն եւայլն., երկիրը վերածելու մի կատարեալ դժողքի: Մտաւորականութեան մեծագոյն մասը հոգեվարում էր բանտերում, առատ տուրք բերելով բոլշեւիզմի գազանին: Սպայութիւնը քշուած էր Ռուսաստանի խորքերը: Գիւղացիութիւնը տնտեսապէս եւ հասարակականապէս քայքայուած, մատնուած էր անտէրութեան: Արարատեան հայութիւնը գլխատումից փրկելու համար սկսուած բանակցութիւնները մանցել էին անհետեւանք։ Պէտք էին աւելի իրական միջոցներ։ Անհրաժեշտ էր նախ Երեւանի համար բանալ մի դուռ դէպի Սիւնիք: Այդ նպատակով իմ ուժերը վերագրաւեցին Արարատեան Հայաստանի գաւառներից Վայոց Ձորը եւ կապուեցան Արարատեան Հայաստանի հետ, ուր գրեթէ նոյն օրէրին (Երեւանի ապստամբութիւնը պայթել էր Վայոց Ձորի գրաւումից 2 օր յետոյ) պայթել էր Երեւանեան ընդհանուր ապստամբութիւն: Երեւանի ուժերը, 42 օրուայ կռիւներից յետոյ, իրանց հետ ե՛ւ հայ մտաւորականութիւնը, թուով մօտ 12.000 հոգի, տեղի տալով խորհրդային ուժերի առաջ, քաշուեցան Սիւնիք:

III

Սիւնիքի վրայով հեղեղի պէս անցնում էր Արարատեան գաղթականութիւնը: Տեղական ժողովուրդը հաւանական լքումից հեռու պահելու համար՝ պէտք էր մի նոր ժեստով գօտեպնդել նրան: Եւ այդ ոչ թէ Սիւնիքի անկախ գոյութիւնը երկարելու համար, այլ որպէսզի այդ ապստամբ երկրամասին հնարաւորութիւն տրուէր մի որոշ ժամանակով եւս դիմագրաւելու իրեն օղակող թշնամիներին, մինչեւ որ խորհրդային կացնից մազապուրծ եղած հայ մտաւորականութիւնը, արեւմտահայ զօրամասերը, սպայութեան մեծագոյն մասը, խմբապետերի մի որոշ մասը անցնէին Պարսկաստան:

Երեւանի առաջին անկումից յետոյ գրութիւնը փրկել էր ինքնավար Սիւնիքը, նրա երկրորդ անկումից յետոյ ստեղծուած սպառնական դրութիւնը պիտի փրկէր եւ փրկեց ազատ Լեռնահայաստանը:

Լեռնահայաստանի գոյութիւնը անհրաժեշտ էր նաեւ մի այլ տեսակէտով. պարսից կառավարութիւնը, որը՝ յարգելով իմ դիմումը՝ թոյլատրել էր 500 մտաւորականների մուտքը Պարսկաստան, Արաքսի հայկական ափում, Մեղրիի դիմաց կուտակուած 7-8000-նոց բազմութիւնից յանկարծակի եկած՝ կարգադրեց դադարեցնել գաղթականութեան անցքը:

Աշխարհից կտրուած, զուրկ հաղորդակցութեան ու փոխադրութեան ամենատարրական միջոցներից, զուրկ հացից, ռազմամթերքից, տարինների անհաւասար կռիւներից տնտեսապէս քայքայուած ու յոգնած Սիւնիքի համար ստեղծւում էր աննախընթացօրէն սպառնական մի դրութիւն: Այդ դրութիւնից դուրս գալու, ասել է՝ Արարատեան Հայաստանի մտաւորականութիւնը (որը չէ ստեղծւում ամիսների եւ տարիների ընթացքում, որի կորուստը մահացու հարուած պիտի հասցնէր հայ ժողովրդին) փրկելու համար ստեղծուեց Ազատ Լեռնահայաստանը:

Երկրորդ անգամ ստիպուած եղայ անձամբ տեսնելու պարսից իշխանութեան ներկայացուցիչների եւ իմ բարեկամ խաների հետ եւ նրանց հաւաստիացնելու, որ Սիւնիքը մտադիր չէ տեղի տալու, որ Արարատեան գաղթականութիւնը փոխադրւում է Պարսկաստան ոչ թէ Սիւնիքը վտանգուած համարելով, այլ որովհետեւ հաց չկայ Սիւնիքում, որ ես իմ ուժերի հետ մինչեւ վերջին փամփուշտը պիտի մնամ Սիւնիքում, եւայլն:

Պարզուեց որ որոշ մութ ուժեր պարսկական ափում պրովոկացիոն լուրեր էին տարածել ե՛ւ իմ Պարսկաստան անցնելու, ե՛ւ իմ տեղի տալու մասին ու առիթ տուել պարսից իշխանութեան անելու մտաւորականութեան անցը դադարեցնելու դժբախտ կարգադրութիւնը: Թիւրիմացութիւնը պարզուեց եւ վերսկսուեց գաղթականութեան անցը – նահանջը (Նահանջ եմ անուանում, որովհետեւ մտաւորականութեան հետ, երկիրը վտանգուած համարելով, Պարսկաստան էին անցնում նաեւ մեծ քանակութեամբ ռազմական ուժեր):

Անշուշտ մի կամուրջի գոյութիւնը մեծապէս պիտի հեշտացնէր ու արագացնէր նահանջի գործը. դժբախտաբար Սիւնիքը Պարսկաստանին միացնող Արաքսի վրայ, կամուրջ գոյութիւն չունէր եւ չունի:

Ի զուր անցան մեր աւելի քան մի ամիս տեւող գերմարդկային ճիգէրը՝ Արաքսի մեր ափում շինուած շարժական կամուրջէն օգտուել կարենալու համար: Մնում էր բաւականանալ գոյութիւն ունեցող ամենանախնական ու անբաւարար միջոցներով – պարսկական լաստերով, որոնք մօտ երկու ամիս երթեւեկեցին Արաքսի վրայ, մինչեւ որ վերջացաւ գաղթականութեան անցը:

Ահա՛ թէ նաեւ ի՞նչ լուրջ պատճառներով 3-4 ամիս եւս անհրաժեշտ էր դառնում երկարաձգել Ազատ Լեռնահայաստանի գոյութիւնը:

IV

Թշնամին՝ Վրաստանում եւ Երեւանում ունեցած իր նոր յաջողութիւններից թեւ ու թափ առած՝ չյապաղեց մի անգամ եւս իր արիւնոտ թաթը սպառնալիօրէն պարզելու դէպի Արաքսի ափին թափուած հայ մտաւորականութիւնը: Արարատեան գաղթականութեան Մեղրիի եւ Արաքսի ափին խռնուելու երկրորդ օրը, կարմիր ռուս եւ թուրք պատգամաւորների զօրքերի հրամանատարութիւնը Օրտու-բատից, թուրք պատգամաւորների միջոցով, Գենվազի գետափնեայ ազգաբնակչութեան ուղղեց իր «վար դրէք ձեր զէնքերը եւ յանձնուեցէք» վերջնագիրը: Ռուս եւ թուրք միացեալ զօրամասերի հրամանատարութիւնը, հայ ժողովուրդը գլխատելու խելագարութեամբ բռնուած, վերջին փորձն էր կատարում Արաքսի ջրերի մէջ խեղդելու, ոչնչացնելու հայ մտաւորականութիւնը, որի համար էլ պահանջում էր տեղի տալ, հրաժարուել մտաւորականութեան պաշտպանութիւնից:

Վայրկեանի բովանդակ լրջութեան եւ պատասխանատուութեան գիտակցութեամբ տոգորուած՝ Լեռնահայաստանի սպարապետութիւնը ժողովրդի անունից կարմիր հրամանատարութեան ուղղեց հետեւեալ պատասխանը. «Մենք ունինք կեդրոնական իշխանութիւն, որին կարող էք դիմել այդ առթիւ»:

Թշնամին՝ այդ ճակատում ունեցած իր անհամար պարտութիւններից խրատուած՝ չփորձեց իր անյաջող զէնքին դիմել եւ բաւականացաւ միայն մի շարք սպառնական վերջնագրերով եւ կոչերով: Լեռնահայաստանի ժողովուրդ-բանակը, ուժեղ՝ իր մօտիկ անցեալի մեծ յաղթութիւններով, շարունակում էր արթուն հսկել իր դիրքերում, հնարաւորութիւն ստեղծելով, որ կարմիր կացնից հալածական հայ մտաւորականները առանց որեւէ կատաստրոֆի անցնեն պարսից հիւրընկալ հողը:

Իմ զինուորը յաղթեց ե՛ւ այս անգամ:

Այդ պատմական եւ ծանր օրերին, երբ Արաքսի հայկական ափում լուծւում էր հայ մտաւորականութեան մեծագոյն մասի լինել չլինելու հարցը, հայրենի լեռներից յաղթական կրծքերն ու զէնքերը դէպի թշնամին դարձած, մի օր չոր հացով, միւս օրը արմտիքով ապրող Լեռնահայաստանի վաշտերի ցոյց տուած հերոսական խոյանքները պիտի մնան գալուց սերունդների համար որպէս հայրենասիրութեան ու անձնուիրութեան դասական օրինակներ: Հպարտ՝ այդ օրերի պատմական գործերով, անսահման թախիծով եւ քաղցրութեամբ վերյիշելով մեր լեռնաշխարհի բարձրունքներում ու ձորերում հերոսի մահով ընկած իմ ընկեր զինուորներին, մտքովս ծնրադրում եմ նրանց խնկելի հողաթմբերի առջեւ եւ ծաղկեպսակի փոխարէն Սիւնիքի բովանդակ փառքը դնում նրանց գերեզմանների վրայ:

1923 թ. Մարտ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}