Մահացել է Հայաստանի ամենատարեց օրենքով գողը
Երևանում 85 տարեկանում մահացել է Հայաստանի ամենատարեց օրենքով գողը՝ Վանիկ Տեր-Պողոսյանը։ Այս մասին գրում է Prime Crime-ն ու հավելում, որ Երևանի բնակիչ Վանիկ Տեր-Պողոսյանը 1953-1988 թվաանների ընթացքում դտավել է 9 անգամ՝ այդ թվում գողության, իշխանությանը դիմակայելու և բանդիտիզմի համար:
Մինչ հայրենիքում բնակություն հաստատելը նա երկար տարիներ ապրել է Աստրախանում։
«Վանիկի հուղարկավորությունը կարող է ակտիվացնել հայկական գողական աշխարհը։ Հիշեցնենք, որ մոտ վեց տարի առաջ Երևանում Շաքրո Մոլոդոյի հովանու ներքո տեղի է ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենամեծ հավաքը հետխորհրդային տարածքում։ Դրա ընթացքում ընդունված որոշումները դեռևս գորում են գողական աշխարհում»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ