Քաղաքական 15:40 07/01/2021 Հայաստան

Ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում, բավական մեծ թվով զոհեր ենք ունեցել զորանոցում․ Արթուր Ղազինյան

«Պետք է որոշակի իրավական գնահատական տալ մեր ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, բայց ոչ պակաս կարևոր է, որ մենք կարողանանք ձևավորել իրավաբանների խումբ, որը կկարողանա նաև հավաքագրել փաստերն ու իրավական գնահատական տալ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին՝ իրենց հնարավոր միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովում «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքների, պետական դավաճանության հանցակազմի համատեքստում»։

Բանախոսներից «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ պետական դավաճանության մասին խոսվում է վերջին 50-60 օրերեին գրեթե ամեն օր, որը պետք է ստանա քրեաիրավական գնահատական, հավելելով, որ պետական դավաճանությանմասին առաջին հաղորդումը ներկայացրել է նոյեմբերի 25-ին, որում ներառված էր վերջին երկու տարիներին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների փաստագրական ամբողջ համադրությունը։

Ղազինյանը ներկայացրեց, ինչպես ինքն ասաց, պետական դավաճանության այն էպիզոդները, որոնք մինչ այժմ այնքան չեն քննարկվել․ առաջինը ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է, որը տեղի ունեցավ պատերազմի առաջին ժամերին, փոխվեցին օրենքներ, տուգանքներ սահմանվեցին նրանց նկատմամբ, որոնք պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն կտրամադրեին, ինչպես նաև քրեորեն հետապնդելի դարձավ ռազմական դրության ժամանակ հանրահավաքներ անցկացնելը։

«Այս ամբողջը եղել է պլանավորված, կանխամտածված գործողությունների ամբողջություն, որի նպատակն էր անշեղորեն ավարտին հասցնել իրենց մոտ նախկինում ծրագրված պատմական մասշտաբի պետական դավաճանությունը»,-ասաց Արթուր Ղազինյանը։

Ղազինյանը նշեց, որ պետության հրապարակած քարտեզի հիմքով նշել էր ահռելի տարածքային կորուստների մասին, ինչը դարձել է ԱԺ-ու հատուկ քննարկման առարկա, սպառնացել են քրեական պատասխանատվությամբ։

«Երկրորդը մի նոր դրվագ է, որ պետք է առանձին քննության առնվի, այն է, թե եղել է արդյոք երեք անգամ ռազմական հետախուզության կողմից պաշտոնական տեղեկացում՝ պատերազմը սկսվելու օրվա և ժամի վերաբերյալ, թե ոչ, քանի անգամ է հետախուզության կողմից ներկայացված տվյալը զեկուցվել գլխավոր շտաբ ու քաղաքական ղեկավարությանը։ Սա շատ էական է, քանի որ ըստ առկա տեղեկատվության, պատերազմը սկսվելու օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հիմքով Հայաստանում հայտարարված է եղել թիվ մեկ մարտական դրություն, ինչը բերել է նրան, որ զորանոցից դուրս է բերվել ամբողջ զորքը և զինապահեստներից դուրս է բերվել զինամթերքը, քանի որ դրանք հայտնի վայրեր են խոցման համար ու անմիջապես թշնամու առաջին թիրախում են հայտնվում։ Մինչդեռ՝ ի տարբերություն ՀՀ-ի, Արցախում թիվ մեկ դրությունը հանվել է ավելի շուտ, ինչը պետք է ստուգվի վարույթ իրականացնողի կողմից, ինչի հետևանքով զորանոցում են մնացել զինվորներ, զինամթերքը դուրս չի բերվել։ Ըստ առկա տեղեկատվության, ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում՝ պատերազմի  մի քանի ժամվա ընթացքում, բավական մեծ թվով զոհեր ենք ունեցել զորանոցում։ Զինվորներն ուղղակի քնած են եղել»,-ասաց Ղազինյանը, հավելելով, որ տեղեկատվության դեպքում, սա ռազմական հանցագործություն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}