Արարատի մարզում արկղի մեջ դի են գտել
2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45–ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դիակ կա: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փայտյա արկղ, որում տղամարդու դի՝ ծալված վիճակում, ինչպես նաև՝ ծխախոտի ծխուկ և ներարկիչի ասեղ: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վերքեր և կոտրվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դիակի, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին