Առողջություն 12:32 12/01/2021 Հայաստան

Նունե Բակունց. Կորոնավիրուսի նոր շտամի դեպքում կանխարգելումը, բուժման ընթացքը նույնն է

«Կորոնավիրուսային համաճարակային իրավիճակն ողջ աշխարհում շարունակում է մնալ լարված: Հայաստանում ամանորյա տոներին ու դրանից առաջ, հետո մեզ մոտ նկատվում է  համաճարակային իրավիճակի համեմատաբար կայունացում, դեպքայնության նվազում»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա համեմատության համար նշեց, որ վարակի վերարտադրման ցուցանիշը նախորդ 14 օրերին 0,84  էր, դրան նախորդող 14 օրվա ցուցանիշը՝ 1,43:

«Բայց չպետք է մոռանանք, որ Ամանորի տոներին բազմատեսակ շփումներ ենք ունեցել, թեպետ   հակահամաճարակային միջոցառումները, սահմանակափակումները շարունակվում էին: Կանխատեսվում է, որ առաջիկայում մի փոքր աշխուժացում կունենանք, արդեն իսկ այդ միտումը դիտում ենք»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, Հայաստանը թեստերի  բավարար քանակություն ունի, թեստավորումները շարունակվում են, ուղղակի դեպքերի նվազման ֆոնի վրա դիմելիությունն է պակասել:  Օրական կտրվածքով, հանձնած թեստերի միջինը 16-16,5 տոկոսն է դրական լինում:

Գ. Սահակյանը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում մոտ 8300 հիվանդ: Դեպքերն առավ շատ գրանցում են 55-60 և 30-35 տարեկանների շրջանում, 0-5  և 15-20 տարեկանի միջակայքում:

Նա տեղեկացրեց նաև, որ վերջին ամիսներին, ինչպես և համավարակի սկզբում, մահվան դեպքերը գրանցվում են հիմնականում տարեցների՝ 70-ից բարձր ու ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող  հիվանդների շրջանում, ավելի երիտասարդների շրջանում միտում չկա:

Ինչ վերաբերում է կրկնավարակի դեպքերին, Գ. Սահակյանն ասաց, որ դեռևս նույնիսկ ԱՀԿ չունի հստակ սահմանում, թե որն է կրկնավարակը, քանի որ կոնկրետ այս վիրուսը նոր է, դեռ լավ ուսումանսիրված չէ. «Հստակ ասել, թե Հայաստանում ինչքան կրկնավարակի դեպք ունենք, որևէ մեկը չի կարող: Մի շարք գործոններից է կախված, պետք է համոզված լինենք, թե կոնկրետ վիրուսի մուտացիա եղել է, թե ոչ, կոնկրետ առաջին վարակի ժամանակ որ շտամով է վարակված եղել, հետագայում նորից փաստը գրանցվելու դեպքում նույն շտամն է գրացվել, թե տարբեր շտամով է վարակվել»:

Կոլետիվ իմունիտետի հետ կապված մասնագետն ասաց, որ նախկին վարակիչ հիվանդությունների դեպքում ընդհանուր բնակչության առնվազն 70-80 տոկոսը պետք է վարակվեին և միայն այդ դեպքում կարող են ասել որ ունեն որոշակի իմունշերտ և վիրուսի հետագա տարածման տեսանկյունից կարող են խոչընդտոներ առաջանալ: Գ. Սահակյանի խոսքով, Հայաստանում այդ շեմը, իհարկե, հաղթահարված չէ, հետևաբար կանխատեսում են վարակի հնարավոր աշխուժացում: 

Ասուլիսին ներկա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն ասաց, որ եթե նույնիսկ նոր՝ բրիտանական շտամ չգրանցվի Հայաստանում, էլի կարող ենք ունենալ դեպքերի ավելացում: Միևնույն ժամանակ նշեց, որ բրիտանական շտամն ավելի արագ է վարակում մարդկանց, սակայն կանխարգելման, բուժման ընթացքը, նույնիսկ պատվաստանյութը, ոչնչով չեն տարբերվում արդեն գրանցված տեսակից, մարդը նույն ձևով է հիվանդանում:

Հարցին՝ նշվեց, որ նոր շտամի հայտնաբերման, հետազոտության համակարգի ներդրումը ընթացքի մեջ է, ի՞նչ ժամկետում կլինի, Նունե Բակունցն ասաց, որ խոսքը վերաբերում է այն հետազոտությանը, թե շտամներից որն է առկա մարդու մոտ, իսկ այդ գործընթացը բավականին նուրբ է, կոնկրետ ժամկետը դժվարացավ նշել, բայց ամեն ինչ անում են այդ ուղղությամբ:

Խոսելով վարակված և ապաքինված մարդկանց մոտ հակամարմինների գոյության ժամկետի մասին, մասնագետները նշեցին, որ վեց ամսվա մասին է խոսքը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}