Քաղաքական 13:38 13/01/2021 Տարածաշրջան

Վստահություն և կատաստրոֆա. Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը

«Կառլ ֆոն Կլաուզևիցն իր «Պատերազմում» գրքում  զգուշացնում էր․ «արդյունքը երբեք վերջնական չէ»: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ձևով սովորեց այս դասը, երբ նա ստորագրեց հրադադար, որը վերջ տվեց 44-օրյա պատերազմին Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ տարածքների շուրջ: Դա ջախջախիչ պարտություն էր, որը ջնջեց Հայաստանի հաղթանակը ղարաբաղյան առաջին պատերազմում՝ վեցամյա զինված բախում, որն ավարտվել էր քառորդ դար առաջ»,- այս մասին War On The Rocks կայքում գրում է Պրինսթոնի համալսարանի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Ռեյնոլդսը։

«Այս երկրորդ պատերազմը զարմանալի չէր։ Խաղաղ բանակցությունները կանգ էին առել, Ադրբեջանը մեկ տասնամյակ շարունակ սպառնում էր պատերազմով և ցուցադրաբար զինվում։ Պատերազմի արդյունքն էլ անակնկալ չէր: Ավելի մեծ ու ավելի հագեցած ադրբեջանական բանակը, որին աջակցում էր Թուրքիան, ճնշեց ավելի փոքր ու հնացած հայկական ուժերին: Անակնկալն այն է, որ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի ղեկավարությունը համառորեն կույր մնաց նման աղետի հավանականության նկատմամբ և նույնիսկ նպաստեց դրան՝ դաշնակիցներին օտարելով և անիմաստ թշնամիներ հրահրելով:

Կարելի էր ակնկալել, որ որպես փոքրիկ, մեկուսացված և ռեսուրսներով աղքատ երկիր, բռնության կնիքով ողբերգական պատմություն ունեցող երկիրն ավելի ռեալիստական մոտեցում կցուցաբերեր դիվանագիտության նկատմամբ` ցուցադրելով գործնական պրագմատիզմ, խորամանկություն և խորաթափանց ցինիզմ: Բայց ընդհակառակը, հայկական պետական կառավարումը իրեն բացահայտեց որպես զառանցանքային ինքնավստահության և միամիտ սենտիմենտալիզմի խառնուրդ»,- գրում է Ռեյնոլդսը:

Ողբերգական պատմություն

Անդրադառնալով Հայաստանի ողբերգական պատմությանը, նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, մոտավորապես 11.500 քառակուսի մղոն, և Մասաչուսեթսից հազիվ թե մեծ լինի: Այնուամենայնիվ, Հայաստանում ամեն օրը հիշեցնում են, որ ոչ վաղ անցյալում հայերը բնակվում էին շատ ավելի լայն աշխարհագրությամբ: «Ադանայի» խոհանոցը գովազդող ռեստորանը, որը հիշում է Միջերկրական ծովի մի քաղաքը, «Կիլիկիա» գարեջուրը, որը կոչվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող տարածաշրջանի անունով, խճանկարը Գյումրու փողոցում, որը պատկերում է Կարս քաղաքը՝ փակ սահմանից այն կողմ 80 մղոն հեռավորության վրա, Պոլսի Հայոց պատրիարքի մասին լուրը, Վանա լճի կղզու Սուրբ Խաչ եկեղեցի և, իհարկե,  Արարատ լեռը՝ Հայաստանի ազգային խորհրդանիշը, որը ևս ընկած է սահմաններից դուրս։

«Ինչպես այս ամենօրյա հիշեցումները, հայերը դարեր շարունակ բնակվել են հանրապետությունից դուրս գտնվող հողերում, մասնավորապես՝ Կովկասից մինչև Անատոլիա ձգվող բարձրավանդակներում: Նրանց լեզուն, եզակի այբուբենը և քրիստոնեական առանձին եկեղեցին նրանց առանձնացնում էին հարևաններից: Իրենց պատմության մեծ մասի համար նրանք անորոշ գոյություն էին պահպանում ծայրամասում շատ ավելի մեծ և հզոր միավորների, ինչպիսիք են Հռոմեական, Բյուզանդական, Պարթևական, Օսմանյան, Սաֆավյան և Ռուսական  կայսրությունները։ Այդ գոյությունը սարսափելի ավարտ ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմում։

Առաջ եկող նոր աշխարհակարգը, որը ճանաչում էր ոչ թե կայսերական դինաստիաները, ազգերին և ազգային պետությանը, Անատոլիայի հայերին դարձնում էր այդ տարածքի բնական ու ամենալեգիտիմ ինքնիշխանների, և դրանով իսկ նրանց դարձնում մրցակիցներ թուրք և քուրդ հարևանների հետ:1915 թ-ին, որպեսզի ապահովվի, որ հայերը երբեք չկարողանան հետևել բալկանյան ժողովուրդների բռնած օրինակին և Անատոլիայում ստեղծեն հայկական ազգային պետություն, Օսմանյան կայսրության կառավարությունը արդյունավետ վերջ դրեց Անատոլիայում հայկական գոյությանը՝ սպանելով ավելի քան մեկ միլիոն հայերի՝ տեղահանությունների և կոտորածների միջոցով», - նշվում է հոդվածում ու ներկայացվում 1918-ի մայիսին Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Փարիզի խաղաղության խորհրդաժողովը, Սևրի պայմանագիրը, որի հեռանկարը վախով էր լցրել այդ երկրների մահմեդականներին։

Թուրքերը, քրդերը և այլոք հավաքվել էին Մուստաֆա Քեմալի հետևում՝ դիմակայելու պայմանագրին և Անատոլիայի մասնատմանը, Քեմալ-Լենին համագործակցությանը, 1920-ին Հայաստանի խորհրդայնացմանը։

«Սևրի պայմանագիրը մեռած էր: Հայաստանի դիվանագետները հետապնդում էին մի ուրվականի, որը նրանցից պահանջում էր անպարտելի երկգլխանի պատերազմ մղել թուրքերի և բոլշևիկների դեմ: Արդյունքում նրանք կորցրեցին ամեն ինչ»,- ասվում է հոդվածում։

Հայաստանի երկրորդը շանսը

Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 71 տարի անց, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց: Խորհրդային փլուզումը համընկավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի համար պատերազմի բռնկման հետ, որը խորհրդային իշխանություններն ի սկզբանե այդ տարածքը հատկացրել էին Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ: Հակամարտությունը վերաճեց բռնության և վերաճեց պատերազմի: Հայաստանի Հանրապետության աջակցությամբ՝ ի վերջո հաղթեցին․ 1994-ի զինադադարը նրանց հաղթանակն էր: Հայկական հաղթանակը ահռելի էր: Ղարաբաղցիների վերահսկողության տակ էր ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև հարակից յոթ ադրբեջանական շրջանները։

«Հաղթանակի հոգեբանական հարթությունը ոչ պակաս կարևոր էր։ Հայերը քիչ տարբերակում են դնում ադրբեջանցի թուրքերի և անատոլիական թուրքերի միջև: Համապատասխանաբար, շատերը Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակը համարեցին փրկագնող հաղթանակ»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ այնուամենայնիվ, որքան էլ մեծ լիներ Հայաստանի հաղթանակը 1994 թ-ին, այն չէր կարող որոշիչ լինել: Նրանք հաղթել էին Ղարաբաղի համար մղվող մարտում, բայց չունեին միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին, որը տարածքով և բնակչությամբ գրեթե երեք անգամ ավելի մեծ երկիր է՝ զիջելու իրենց ուզածը: Ավելին, նրանց հաղթանակը խախտեց տարածքային ամբողջականության սկզբունքը` միջազգային կարգի հիմնասյունը: Առանց Ադրբեջանի համաձայնության՝ Հայաստանը երբեք չէր կարող օրինականացնել իր նվաճումները միջազգային ասպարեզում:

Սա հանգեցրեց մի տարօրինակ իրավիճակի, որով Երևանը հրաժարվեց ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես պետություն, նույնիսկ այն դեպքում, երբ նա բոլոր հնարավոր պատկերացումներով աջակցում էր Արցախին և կոչ անում մյուսներին ճանաչել Արցախի ինքնիշխանությունը: Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը հայերից պահանջում էր համաձայնվել ինչ-որ ձևի փոխզիջման: Ի վերջո, նրանք ապացուցեցին, որ չեն ցանկանում դա անել:

Նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին, ասելով, որ Հայաստանը, լինելով ինչպես Ղարաբաղի, այնպես էլ հարակից յոթ շրջանների հաղթող՝ հսկայական լծակներ ուներ, իսկ Մինսկի խմբում ՝ համեմատաբար բարենպաստ միջավայր: Հայաստանի ռազմավարությունը պարզ էր. Ինչպես ասում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցը, «պահպանել ստատուս քվոն՝ մինչև միջազգային հանրությունն ու Ադրբեջանը ճանաչեին Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Ժամանակը, սակայն, Հայաստանի օգտին չաշխատեց»,- գրում է Ռեյնոլդսը, նշելով Հայաստանի սուղ տնտեսական պայմանները, անվտանգության կախվածությունը Ռուսաստանից, որը զուգահեռաբար դարձավ էներգետիկ և տնտեսական կախվածություն, կաշկանդեց Հայաստանի զարգացումը, Հայաստանից արտագաղթը, ի տարբերություն Ադրբեջանի, որի «ապագա հեռանկարները փայլուն էին», և «Բաքուն երբեք չի ձգտել քողարկել Ղարաբաղը ուժով վերագրավելու մտադրությունը»։ Բաքվի նախազգուշացումները չեն սահմանափակվել հռետորաբանությամբ: 2016-ի ապրիլին Ադրբեջանի զինված ուժերը նախաձեռնել էին քառօրյա փոխհրաձգություն: Հայաստանում ոմանք բախումը տեսնում էին զգոնության մեծացման ազդանշան:

Նշվում է, որ Երևանն ու Ստեփանակերտը սկսեցին բացահայտորեն առաջ մղել առավելագույն պահանջները: Ղարաբաղից դուրս գտնվող ադրբեջանական նահանգների գրավումը պատահական էր Ղարաբաղի համար մղվող պայքարում: Քելբաջարը և Լաչինը, որոնք ապահովում էին կապը հայերի հետ, համարվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հողեր։

Ստեփանակերտը սկզբնական շրջանում հստակ պահանջներ չէր ներկայացնում Ղարաբաղից դուրս գտնվող հողերի նկատմամբ: Ի տարբերություն Իսրայելի, որը 1979 թ-ին Սինան օգտագործեց Եգիպտոսի հետ որպես առևտրի առարկա, հայերը ի սկզբանե մտադիր էին խաղաղության համար հող վաճառել:

2006 թ-ին, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ստանձնեց հարակից բոլոր յոթ շրջանների իրավասությունը: Դրանից հետո կառավարությունը սկսեց բնակեցնել հայերին Ղարաբաղում և շրջակայքում։

Նշվում է, որ առաջին պատերազմում ՀայաստանN իր ռազմաճակատի հաջողության համար պարտական էր ազգային ավելի մեծ համախմբվածության և ավելի բարձր մոտիվացիայի: Ադրբեջանական ազգայնականությունը դեռ ձևավորվում էր, երբ Խորհրդային Միությունը բաժանվեց, և ներքաղաքական պառակտումները և կռիվները քայքայեցին ադրբեջանցիների պատերազմական ջանքերը:

«Հայաստանը, մատնանշելով այնպիսի բաներ, ինչպիսիք են շատ ադրբեջանցիների կիսաքոչվորական անցյալը և նրանց գրագիտության պատմականորեն ցածր տեմպերը, հակված էր ադրբեջանական ազգայնականությունը արհեստական տեսնելուն»,- գրում է կայքը, հավելելով, որ 1994 թվականից ի վեր, սակայն, Ադրբեջանի կառավարությունը հետապնդում է կայուն քարոզչություն՝ իր քաղաքացիների շրջանում ազգային ինքնության զգացողություն ստեղծելու համար:

Նշվում է,  2018-ի գարնանը լրագրող-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, որն իր իշխանության գալը անվանեց Հայաստանի «Թավշյա հեղափոխություն», նրանց խոստումները երկրի ներսում ավելի բաց քաղաքականության և արտասահմանում ավելի արևմտամետ մոտեցման մասին:

«Հայաստանը քաղաքական և տնտեսական ընդերքից հանելու ցանկությունը, որի մեջ նա ընկել էր, պատշաճ բնազդ էր, բայց հաշվի առնելով երկրի սահմանափակ ռեսուրսները, Ռուսաստանից ռազմական և տնտեսական կախվածությունը, ավելի ուժեղ զինված Ադրբեջանի սպառնալիքը, այդ նպատակի իրագործումը պահանջում էր քաղաքական խորաթափանցություն և ճարպկություն, հատկություններ, որոնք պակասում են Փաշինյանի մոտ: Չնայած Փաշինյանը արտաքնապես վերահաստատեց Հայաստանի ռուսամետ կողմնորոշումը, և Կրեմլը արձագանքեց, մինչև տարեվերջ Մոսկվայում անհանգստացան Փաշինյանի Հայաստանում տիրող միտումներով: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բազմիցս ձերբակալությունները, որին Պուտինը բնութագրել էր որպես «Ռուսաստանի իսկական բարեկամ», նյարդայնացրեց Կրեմլին:

Ավելի առարկայական քայլերը, ներառյալ Ռուսաստանի հետ հետախուզական կապերի կրճատումը և Փաշինյանի կողմից ռուսամետ անձնակազմի փոխարինումը քիչ փորձառու հավատարիմ անձանցով, միայն ավելի վրդովեցրին Մոսկվային»,-ասվում է հոդվածում, հավելելով, որ մինչդեռ հակառուսական հռետորաբանությունը կուտակվում էր հայկական շրջանակներում: Ղարաբաղի ղեկավարներից հնչում էր, ոչ «մենք ռուսների կարիքը չունենք, առանց ձեզ կարող ենք քայլել դեպի Բաքու»: Իսկ երբ բռնկվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, «ականավոր ռուսաստանցիները հաճույքով փոխհատուցեցին արհամարհանքը՝ Փաշինյանին անվանելով «ամերիկամետ մարիոնետ» և կանխատեսելով, որ Հայաստանը կտրուկ գին կվճարի Փաշինյանի՝ Մոսկվային օտարելու համար:

Նշվում է, որ հաշվի առնելով Փաշինյանի անհամապատասխանությունն ու շփոթվածությունը արտաքին քաղաքականության հարցում, հնարավոր է, որ նա իրականում չէր վարում հանուն Արևմուտքի Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու քաղաքականություն: Բայց նրա անփութությունը, անկասկած, այդ տպավորությունը թողեց Մոսկվայում, որը նույնքան վնասակար էր:

Ռուսաստանին հակառակվելով՝ Փաշինյանը և նրա կաբինետը տրվեցին մաքսիմալիստական պահանջներին: 2019-ի մարտին նրա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքականությունն այլևս ոչ թե «հող է խաղաղության դիմաց, այլ պատերազմ նոր տարածքների համար»: Խորհրդարանականներն էլ նախազգուշացրեցին ադրբեջանցիներին, որ եթե նոր պատերազմ սկսվի, «մենք մինչև Բաքու կգնանք»:

Փաշինյանը կրկնապատկեց մաքսիմալիզմը, երբ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ պնդեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հայաստանի և Ղարաբաղի ներսում քաղաքական մրցակիցներին շրջանցելու ցանկությունը կարող էր դրդել Փաշինյանի միավորման կոչին, բայց դա սադրիչ հայտարարություն էր, ինչը հանգեցրեց բանակցությունների մերժման։

Նշվում է, որ Փաշինյանը ամբողջովին մի կողմ դրեց տրամաբանությունն ու խոհեմությունը՝ մեկ տարի անց Սևրի հարյուրամյակի առթիվ իր ելույթի ժամանակ, հայտարարելով, որ պայմանագիրը «պատմական փաստ է» և «այդպիսին է մինչ օրս»: ՀՀ կառավարության ղեկավարը վերակենդանացնում էր հայցը դեպի արևելյան Թուրքիա, բայց արհամարհում էր այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն կերտում է Սևրի թեմայով ազգային պարանոյա և 25 անգամ մեծ է Հայաստանից: Ինչը, Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի խոսքերով, «նվազագույնը՝ դիվանագիտական պատերազմի հայտարարում» էր Թուրքիայի դեմ: Բացի այդ, ինչպես նշել էր Լիպարիտյանը, Փաշինյանը Ղարաբաղի հարցը վերափոխել էր ինքնորոշման հարցից`հայկական էքսպանսիոնիզմի, ինչը ևս մեկ վիթխարի սխալ էր:

Հետևեցին հետևանքները

«Ղարաբաղում կրած պարտությունը ցնցել է Հայաստանը: Հայկական զենքի մեջ ներդրված սպասումները, ժողովրդավարական Արևմուտքի բարի կամքը և Ռուսաստանի խնամակալությունը փշրվել են: Ավաղ, Փաշինյանի ընդդիմությունն իր բարկությունը կենտրոնացրել է ոչ թե դիվանագիտական և ռազմավարական անխոհեմության վրա, որը Հայաստանը հասցրեց աղետալի և անխուսափելի պարտության, այլ հանձնվելու որոշման»,- գրում է հոդվածագիրը։

2020-ի նոյեմբերի 9-ը դարձել է ևս մեկ դառը ամսաթիվ շատ հայերի համար: Քաղաքագետ Արման Գրիգորյանը զգուշացնում է, որ քանի դեռ հայերը պարտության այս պահը չեն օգտագործել՝ սթափ գնահատելու իրենց ուժեղ և թույլ կողմերը, դա վերջինը չի լինի: Այնուամենայնիվ, «Հայ դատի» կողմնակիցները՝ համոզմունքը, որ պատմական Հայաստանի ողջ տարածքում հայկական ինքնիշխանության վերականգնումը և արդար է, և իրագործելի, շարունակում են գերակշռել հանրային քննարկման մեջ: Եվ, ինչպես գրում է Գրիգորյանը, նրանք «ստեղծել են իրականության պատկեր, որն արտացոլում է ոչ թե իրականությունը, այլ ավելի շուտ նրանց ցանկություններն ու նախապաշարմունքները»:

Նշվում է, որ Հայաստանի օրինակը, հավանաբար, հուշում է, որ պատմական տրավման, որը զուգորդվում է ինքնիշխանության սահմանափակ փորձով, կարող է պետություններին կամավոր մղել ինքնաոչնչացնող քաղաքականություն վարելու:

«Հայաստանի ապագան, ինչպես ցանկացած այլ երկրի, գտնվում է նաև նրա հարևանների ձեռքում: Ադրբեջանի զինված ուժերը Բաքվի համար շահել են արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ տարբերակների հնարավորություն, քան երբևէ ունեցել են: Այն այլևս գոյություն չունի Ռուսաստանի ստվերում: Ադրբեջանական բանակը մարզելու և զինելու հարցում Թուրքիայի օգնությունը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի հաղթանակի համար, բայց, պարադոքսալ կերպով, Ադրբեջանը, Ղարաբաղում իր նպատակների մեծ մասն իրականացնելով, այլևս Թուրքիայի կարիքը չունի, որքան ուներ:

Թե ինչպես է Բաքուն ձգտելու օգտագործել իր նոր անկախությունը, կերևա ապագայում: Ալիևի շարունակական նկարագրությունները Երևանի, Զանգեզուրի և Սևանի մասին որպես «մեր պատմական հողեր», Հայաստանում կառաջացնեն միայն ատելություն և անկայունություն: Ավելի խոստումնալից է Ալիևի կողմից ապագայում խաղաղության, համագործակցության և զարգացման հնարավորությունների ճանաչումը: Առաջին ղարաբաղյան պատերազմի նման, երկրորդն էլ ավարտվեց զինադադարով, այլ ոչ թե խաղաղության պայմանագրով:

Կլաուզևիցի հորդորն այն մասին, որ պատերազմում «արդյունքը երբեք վերջնական չէ», այնքան կարևոր է Ադրբեջանի համար 2020 թվականին, որքան Հայաստանի համար 1994 թվականին էր»,-գրում է Ռեյնոլդսը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}