Ինդոնեզիայում երկրաշարժից կան զոհեր ու վիրավորներ
Հունվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 22:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 2.98⁰ և արևելյան երկայնության 118.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ինդոնեզիա` Մամուջու քաղաքից 36 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.2 մագնիտուդով երկրաշարժ: ՀՀ ԱԻ նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
ՏԱՍՍ-ը , հղում անելով Agence France-Presse-ին, գրում է, որ Մամուջու քաղաքում զոհվել է 26 մարդ: Զոհերի քանակը հնարավոր է ավելանա: Reuters –ը հայտնել է 600 տուժածի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ