Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր նախագահ է ընտրվել Արմին Լաշեթը
Շաբաթ օրը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության առցանց համագումարի պատվիրակները կուսակցության նոր նախագահ ընտրեցին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի վարչապետ Արմին Լաշեթին։ Նա 991 քվեից ստացավ 521 ձայն: Այս մասին հայտնոմ է ՏԱՍՍ-ը:
Երկրորդ փուլ մտած Ֆրիդրիխ Մերցը ստացել է 466 ձայն: Նա երկրորդ անգամ է պարտվում ներկուսակցական ընտրություններում: 2018-ին նա կորցրեց այս դիրքը Անեգրետ Կրեպ- Կարենբաուերին: Առաջին փուլում պայքարից դուրս մնաց Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռյոտգենը:
Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Լաշեթը ելույթ ունեցավ՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակներին վստահության համար և մրցակիցներին՝ արդար պայքարի համար:
Ինտերնետային քվեարկությունից բացի, կլինի նաև փոստով քվեարկություն, որի արդյունքները կամփոփվեն հունվարի 22-ին: Վերջինիս նպատակը առցանց արդյունքների պաշտոնական վավերացումն է: Բայց բոլոր դիմողները նախապես հայտարարեցին, որ կճանաչեն այսօրվա արդյունքը, և Լաշեթն արդեն ընդունում է շնորհավորանքները: