Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստները, կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում նպաստների, կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն։
«2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․
• Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների,
• 75 տարին լրացած կենսաթոշակառուների,
• Լիազորագրով վճարվող դեպքերի,
• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների)»,-նշված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ