Հարկային ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում վարչական տույժ կկիրառվի
Խորհրդարանը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, նախագիծը վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը։
Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ գործող կարգավորմամբ, վարչական պատասխանատվություն է նախատեսվում միայն համալիր հարկային ստուգման ընթացքում հարկային ծառայողի օրինական պահանջները չկատարելու համար, իսկ առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային հսկողական աշխատանքների ընթացքում հարկային ծառայողի օրինական պահանջները չկատարելուն։
«Տարվա ընթացքում պաշտոնատար անձի պահանջը երկրորդ անգամ չկատարելու համար ավելի խստացնող դրույթ է կիրառվելու, և գանձվելու է 500 հազար դրամ գումար»,- նկատեց ՊԵԿ ղեկավարը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն էլ հարակից զեկուցմամբ նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ