Մոսկվայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի դեմ
Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունը դատական հայց է ներկայացրել «Հեռուստատեսային «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումների երկրպագուների ասոցիացիա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության դեմ: Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մայրաքաղաքի իշխանությունները խնդրում են պատասխանող կողմից գանձել գրեթե 1,6 միլիոն ռուբլու վարձակալության և 325 հազար ռուբլու չափով տույժի վճարման պայմանագրերով նախատեսված պարտքը:
Մոսկվայի արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել հայցը, իսկ գործի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Համաձայնագիրը քաղաքապետարանի և «Հեռուստատեսային «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հաղորդումների երկրպագուների ասոցիացիա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության միջև կնքվել է 1995 թվականին: Հայցադիմումում չի նշվում, թե մայրաքաղաքի կոնկրետ որ տարածքի մասին է խոսքը, այնուամենայնիվ, բաց տվյալներից հայտնի է դառնում, որ ինտելեկտուալների խաղերի նկարահանումներն անցկացվում են Կրիմսկի վալի հատվածում:
Կողմերի հետ հարցազրույցը և դատական նիստը նշանակված են փետրվարի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ