Բայդենը որոշել է հրապարակել Խաշողջիի սպանության հետ կապված փաստաթղթերը
ԱՄՆ ազգային հետախուզական գործակալության տնօրենի թեկնածուի խոսքերով, ապագա կառավարությունը գաղտնազերծելու է սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության հետ կապված փաստաթղթերը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ավրիլ Հայնսի այս խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ն մտադիր է պաշտոնապես Սաուդյան Արաբիայի ընդդիմադիր լրագրողի սպանության մեղավոր ճանաչել Սաուդյան թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին:
Ավրիլ Հայնսը երեքշաբթի օրը ժամանել էր Սենատ՝ Ազգային հետախուզական գործակալության տնօրենի պաշտոնը ստանձնելու և սենատորներից վստահության քվե ստանալու նպատակով:
Օրեգոն նահանգի սենատոր Ռոն Ուայդենը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Հայնսը հաստատվի Կոնգրեսում, նա, որպես ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության ղեկավար, կարող է վերջ դնել Թրամփի վարչակազմի անսանձ գաղտնիությանը և անօրինությանը և հրապարակել զեկույցներ Խաշողջիի սպանության մեղավորների մասին:
Ջամալ Խաշողջին դաժանաբար սպանվեց 2018-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդցի լրագրող Խաշոկջիի երեխաները ներել են հորը սպանողներին
- Աշխարհի ամենահարուստ մարդը Թուրքիայում մասնակցել է լրագրող Խաշոգիի հիշատակի միջոցառմանը
- Ջամալ Խաշոգիի մահվանից 1 տարի անց էլ չի հայտնաբերվել նրա մարմինը
- Սաուդյան արքայազնը լրագրող Խաշոգջիի սպանության մասնակից է․ ՄԱԿ-ի քննիչներ
- WP. Սաուդյան իշխանությունները էլիտար բնակարաններ են նվիրել սպանված Խաշոգջիի երեխաներին
- CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ