Քաղաքական 10:07 22/01/2021 Հայաստան

Շավարշ Գևորգյան. Այն, ինչ արվել է Հ2-ի և նրա սեփականատիրոջ նկատմամբ, միայն քաղաքական որոշման հետևանքն է

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հարցազրույց է հրապարակել Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի հետ։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

Հարց- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հեռուստաընկերությունն իր տարածած հայտարարության մեջ որոշումը ոչ իրավաչափ և խտրական էր համարել և նշել, որ պայքարելու են վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Ինչո՞ւ եք որոշումը համարում խտրական և ինչպե՞ս եք պայքարելու եթեր վերադառնալու համար։


 Շավարշ Գևորգյան- Ասեմ, որ ունենք բավարար հիմքեր, դեռ մի բան էլ ավելին, համարելու, որ մեր հանդեպ կայացվել է խտրական և ոչ իրավաչափ որոշում: Մանրամասների մեջ չեմ ցանկանում խորանալ, քանի որ դատական պրոցես է գնալու և խաղաքարտեր բացելու ժամանակը չէ: Ամեն ինչ հերթով, կարգով և կանոնով: Ինչպես հասկացաք վիճարկելու ենք բոլոր հնարավոր օրինական ձևերով:

Հարց- Ինչո՞ւ էիք դիմել միայն հանրապետական սփռման իրավունքի համար։ Եթե դիմեիք մայրաքաղաքային սփռման համար, մրցույթային շեմը կհաղթահարեիք։ Հիմա մայրաքաղաքայինի համար մեկ թափուր տեղ է մնացել, մեկ ամիս անց մրցույթ է հայտարարեվելու, դիմելո՞ւ եք։

 Շավարշ Գևորգյան- Երկու շատ պարզ պատճառով ենք դիմել միայն հանրապետական սփռման համար.

1-ին որովհետև Հայկական երկրորդ հեռուստաալիքն իր՝ ավելի քան 20 տարվա պատմության մեջ մշտապես հեռարձակվել է հանրապետական սփռմամբ և 2-րդ, որովհետև բարոյական չենք համարել մտնել մի տիրույթ, որը մերը չէ և այդպիսով նվազեցնել մայրաքաղաքային սփռում իրականացնող մեր գործընկերների շանսերը: Ինչ վերաբերում է առաջիկա մայրաքաղաքային մրցույթին մասնակցելուն, ապա ասեմ, որ այս պահին մենք պայքարում ենք հանրապետական սփռման մեր իրավունքը վերականգնելու համար:

Հարց- ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հարցազրույցներից մեկում  նշել էր, որ դուրս մնացած երկու հեռուստաընկերությունները՝ «Ա1+»-ն ու Հայկական երկրորդ հեռուստաալիքը շատ ինքնավստահ են եղել և համարել են, որ իրենց ներկայացրած ծրագիրը և անցած ուղին մրցակցությունից դուրս են և ամենալավն են կամ չեն ցանկացել լինել մուլտիպլեքսում, և այդ չցանկությունը փորձել են բարդել հանձնաժողովի վրա, և հույսը դրել են ոչ թե հանձնաժողովի որոշումների անկախության,  այլ  ինչ-որ այլ գործոնների վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

 Շավարշ Գևորգյան- Ես կփորձեմ պատասխանել մեր մասով և նախ ինքնավստահության մասին. ինքնավստահ լինելու մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե Տիգրան Հակոբյանն ինքնավստահ ասելով այլ բան նկատի ունի, կխնդրեմ այլ եզրույթ օգտագործի: Ինչ վերաբերում է անցած ուղուն և մրցակցությունից դուրս լինելուն. ասեմ, որ լիցենզիայի համար դիմած բոլոր ընկերություններին, այդ թվում նորաստեղծ, երբևէ եթերում չեղած ընկերություններին էլ մենք մեզ մրցակից ենք համարում և հարգում ենք բոլորի ձգտումները: Ամենալավը լինելու մասով դատողը հեռուստադիտողն է և ոչ ՀՌՀ-ը:

ՀՌՀ-ը իրավունք ունի դատել միայն օրենքով նախատեսված չափորոշիչներով, որոնցով, ըստ մեզ հանձնաժողովի անդամների առնվազն մի մասը չի առաջնորդվել և դա է պատճառը, որ ՀՌՀ որոշումը համարում ենք խտրական և ոչ իրավաչափ: Մուլտիպլեքսում չլինելու ցանկությանը վերաբերող Տիգրան Հակոբյանի մեղադրանքին հումորով եմ վերաբերվում, հանձնաժողովի վրա բարդելու մեղադրանքին՝ նույնպես: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չցանկության դեպքում կամ չէինք դիմի ընդհանրապես կամ եթերազրկումից հետո չէինք շարունակի հեռարձակումը մյուս բոլոր հնարավոր հարթակներում, ինչպիսիք են մալուխային ցանցերը, Յութուբն ու Ֆեյսբուքը:

Հանձնաժողովի վրա ինչ-որ բան բարդելու մասով պարզապես կլռեմ (ժպտում է): Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի նշած այլ գործոնների վրա հույս դնելուն, ճիշտն ասած լավ չեմ հասկանում ինչ գործոն նկատի ունի Հանձնաժողովի նախագահը, հենց կասի, մի բան էլ ավել մենք էլ մերը կասենք:

Հարց- Ի դեպ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իրար հակասող հայտարարություններ արեց։ Մրցույթի շրջանակում ասում  էր, որ ոչ մեկ չի զրկվելու եթերից, սա նոր մրցույթ է, կարող  են միավորները չբավարարել, բայց որևէ հեռուստաընկերություն չի փակվելու։ Իսկ արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ստացվում է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ փակվեց «Ա1+»-ը, որի հարցը նոր իշխանությունների օրոք էլ  չլուծվեց, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք փակում են Հ2-ը, թեև ձեր հեռուստաընկերության նկատմամբ ընդգծված վերաբերմունք չի նկատվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանության քաղաքականությունը կապված լրատվամիջոցների անկախության հետ։

Շավարշ Գևորգյան- Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Ճիշտ հակառակը հենց մեր հեռուստաընկերության նկատմամբ է եղել այդ ընդգծված իշխանական բացասական վերաբերմունքը: Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրից ունեցել են այդ վերաբերմունքը, և այդ վերաբերմունքն արտահայտվել է կոնկրետ քաղաքական հետապնդման ձևով: Կարծում եմ՝ ոչ ոք չի մոռացել ոչ վաղ անցյալում մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները՝ քրեական գործեր կարելու միջոցով:

Ովքեր չեն հիշում ասեմ, որ Սամվել Մայրապետյանին, որը հեռուստաընկերության սեփականատերն ու ֆինանսավորողն է, կալանավորեցին, ավելին՝ կալանք դրեցին նրա անձնական բոլոր հաշիվների, ակտիվների և փայաբաժինների վրա: Միայն ՄԻԵԴ-ի միջոցով Մայրապետյանը ազատ արձակվեց կալանքից և հիմա բուժման նպատակով արտերկրում է: Ի դեպ, բուժման պահը չշահարկելու համար ասեմ, որ Մայրապետյանը ծանր հիվանդ էր դեռ 2016 թվականից և երբ այդ փաստը անտեսելով նրան կալանավորեցին նրա առողջականն է՛լ ավելի վատթարացավ հասնելով ընդհուպ կյանքին սպառնացող վիճակի:

Հաջորդ ճնշող քայլը, որով փորձեցին լռեցնել ազատ խոսքը դա նույն այդ ՀՌՀ-ի միջոցով վարչական երկու վարույթ հարուցելն էր հեռուստաընկերության վրա: Ընդ որում, բացարձակապես անհիմն: Մենք, իհարկե, դա վիճարկեցինք դատարանում և հաղթեցինք ՀՌՀ-ին և այդ մասին, նույնիսկ, չբարձրաձայնեցինք: Ուրիշ մեկը հիմա ամեն Աստծո օր թմբկահարել էր այդ հաղթանակի մասին: Բայց մենք մեզ պահեցիքն մեր պես՝ արժանապատիվ և լռելյայն շարունակեցինք զբաղվել մեր բուն առաքելությամբ:

Հերթական և, ըստ իրենց, վերջնական ճնշումը մեզ եթերազրկելու այս ակտն էր, որն իրականացավ ՀՌՀ անդամների մի մասի ոչ պրոֆեսիոնալ վարքագծի պատճառով: Ահա և իշխանությունների վարած քաղաքականությունը կապված անկախ լրատվամիջոցների հետ: ՀՌՀ անդամներից մի քանիսն իրենց որոշմամբ ցույց տվեցին, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք: Եվ թող չասեն, որ Հանձնաժողովը անկախ մարմին է և իրենք առաջնորդվել են խղճի մտոք:

Հարց- Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո լրատվամիջոցների հանդեպ բազմաթիվ ճնշումներ եղան։ Ինչպես հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, այնպես էլ լրատվամիջոցներին՝ յուրայինների և ոչ յուրայինների։ Իշխանական ներկայացուցիչները հարցազրույցներ ու մեկնաբանություններ են տալիս հիմնականում Հ1-ին ու Ազատությանը, իսկ իշխանության տեսակետները չկիսող լատվամիջոցներին վարկաբեկում են ամենատարբեր ձևերով, հաճախ՝ չարաշահելով պաշտոնական դիրքն ու դիմելով գռեհկությունների։ Ի՞նչ խնդիր ունեն իշխանությունները Հ2-ի հետ, ինչո՞վ այն նրանց դուր չի գալիս, ճնշելու փորձեր եղե՞լ են։

Շավարշ Գևորգյան- Սկսեմ հարցի վերջից և որպեսզի չկրկնվեմ, ասեմ հետևյալը: Ի դեմս ՀՌՀ-ի՝ գործող իշխանություններն այս քայլով ցույց են տալիս իրենց փոքրոգիությունը մարզաբնակ մեր հեռուստադիտողների հանդեպ: Իրենց այս քայլով նրանք վնասել կամ խախտել են մասնավորաբար մարզաբնակ մեր հեռուստադիտողների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների միայն Հ1-ին և Ազատությանը հարցազրույց տալուն. դրա ամենաթարմ օրինակի ականատեսը եղել է մեր թղթակիցը օրերս ՀՌՀ-ում, իսկ ավելի կանկրետ Տիգրան Հակոբյանի ընդունարանում, որտեղ ակնկալելիս է եղել երկու կարճ հարցի պատասխան, բայց Հակոբյանը Ազատության նկարահանող խմբի հետ սենյակից դուրս է եկել և հրաժարվել է մեզ էլ տալ հարցազրույց, ի դեպ նույն թեմայով, ինչի մասին էր Ազատության տեսանյութը:

Կասեք Տիգրան Հակոբյանը իշխանության ներկայացուցիչ չէ, ես էլ կասեմ հետևություններ արեք ինքներդ: Իսկ Ազատության լրագրողին, առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ մեր հեռուստաընկերության անունը ոչ թե Հանրային երկրորդ հեռուստաալիք է, այլ Հայկական երկրորդ հեռուստաալիք, և եթե փորձ աներ բազմակողմանիություն ապահովելու նպատակով մեր կարծիքն էլ լսեր և տեսանյութում զետեղեր, թերևս Հ2-ի ճիշտ անվանումն էլ կիմանար:

Հարց- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում։ Համաձա՞յն եք հնչող այն կարծիքների հետ, որ հեռուստաընկերությունն ավելի շատ լսարանին պահում է ֆիլմերով ու ֆուտբոլով։

 Շավարշ Գևորգյան- Մեր հեռուստաընկերության գնահատականը լավագույնս տալիս է հեռուստադիտողը, ես չէ որ պետք է գնահատեմ այն: Հեռուստաընկերության գործունեությունը գնահատում են մասնագիտացված կառույցները, որոնց հետ տարբեր ձևաչափերով համագործակցում է հեռուստաընկերությունը: Օրինակ Երևանի Մամուլի ակումբի Էթիկայի կանոնագրի, որին միացած ենք դեռ 2010-ից որևէ խախտման մասին վարույթ չի քննվել: 

Հեռուստաընկերության գործունեությունը գնահատել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որը գնահատել է մեր աշխատանքը համապետական ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման համար, որի միայն դրական գնահատականներին ենք արժանացել: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե լսարանին պահում ենք ֆիլմերով ու ֆուտբոլով, դա մեղմ ասած իրականության հետ որևէ աղերս չունի:

Ասացեք խնդրեմ ֆուտբո՞լ է, թե՞ ֆիլմ բազմահազար հեռուստադիտողների կողմից սպասված «Չէին սպասում»-ը, «Մագավտո»-ն, Զառա Արամյանի «Համով զրույցն» ու «Գայանե Փայտյանի հետ զրույցը», կանանց կողմից շատ սիրված «Ի՞նչ եփել այսօր»-ն ու «Ի՞նչ է ուզում կին»-ը, ազգային, հոգևոր, մշակութային և համամարդկային արժեքներ քարոզող Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի «Հոգևոր անվտանգություն» ու «Կարճ կարևորի մասին» հեռուստաշարքերը, մշտապես բազմակարծություն և անաչառ լրատվություն ապահովող դասական լրատվական ծրագրի համարում ունեցող «Լրաբեր»-ն ու «Խոսքի իրավունք»-ը, «Մի մեդալի պատմություն»-ն ու «Պերսոնա»-ն:

Ի դեպ, Հ2-ը միակ հեռուստաընկերությունն է, որը երբևէ տուրք չի տվել ցածրաճաշակ և ցածրորակ հեռուստասերիալներ և հաղորդումներ արտադրելու միջոցով էժան վարկանիշ ապահովելու մոլուցքին: Կարծում եմ՝ այլ բան ասելու կարիք չկա: Պարզապես որոշ անձինք այդպես են ցանկանում տեսնել իրականությունը, որպեսզի կոծկվի հանգամանքը, որ այն ինչ արվել է Հ2-ի և նրա սեփականատիրոջ նկատմամբ միայն ու միայն քաղաքական որոշման հետևանքն են: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}