Հադրութը երբեք ադրբեջանական քաղաք չի եղել․ Արփի Վանյան
«Հադրութում է մնացել իմ մեծ, լուսավոր տունը, իմ այգին և, որ ամենակարևորն է, իմ սիրտը․․․»,-այս մասին «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հիմնադրամին նվիրված արարողությանն ասաց հադրութեցի Արփի Վանյանը՝ խոսելով Հադրութի վարչական շրջանի դեօկուպացիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին:
«Կարո՞ղ ենք արդյոք այս անընդունելի իրականությունը փոխել։ Կարծում եմ՝ կարող ենք։
Հադրութը երբեք ադրբեջանական քաղաք չի եղել։ Այնտեղ դարերի փոշին իրենց վրա կրող եկեղեցիներ ու ամրոցներ կան։ Այնտեղ մեր նախնիների գերեզմաններն ու թարմ շիրիմներն են։ Մենք տուն չենք կորցրել ու մեր պայքարը մեր չորս պատերի համար չէ։ Մենք հայրենիք ենք կորցրել, երկիր, պետականություն, մեր անցած ճանապարհն ու ճակատագիրը։ Մենք չենք պարտվել։ Մեզ հաղթել են միայն այն պատճառով , որ մեզ պառակտել են ներսից։ Որպեսզի կրկին հաղթենք, մենք ունենք միայն մեկ ճանապարհ ՝ պետք է հզորանալ»,- ասաց Վանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ