Հասարակություն 09:30 30/01/2021 Հայաստան

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մեր ժողովրդի նման վարքագծի պատճառը, իրականում, մեզնից դուրս է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ, դեմ չե՞ք լինի, եթե գիշերվա այս ուշ ժամին սարսափ ֆիլմ հիշեցնող մի սցենար ներկայացնեմ ձեր ուշադրությանը։ Պատկերացրեք կա ինչ-որ մի մարդ, ով ամեն ինչ գիտի ձեր մասին։ Գիտի, թե դուք որտեղ եք բնակվում, որ գույնն եք սիրում, երեկոյան ինչ եք ուտում, քնելուց առաջ ինչ եք կարդում, ում եք գաղտնի նամակներ գրում և այլն, և այլն։

Պատկերացրեք, որ նա տարիներով հետևել է ձեզ, ունեցել է ձեր բոլոր գաղտնիքներն իմանալու հնարավորություն, այնքան տեղեկություն է կուտակել ձեր մասին, որ սկսել է կարողանալ ոչ միայն գուշակել ձեր բոլոր հաջորդ քայլերը, այլև վարքագիծ թելադրել ձեզ։ Օրինակ, որոշել ում հետ շփվեք և ում հետ ոչ։ Ինչ մասնագիտություն ընտրեք և որ աղբյուրներից տեղեկություններ ստանաք։ Մի խոսքով, իմանա ձեր մասին ամեն-ամեն ինչ և պարտադրի ձեզ անել միայն այն, ինչ ինքն է կամենում։ Պատկերացրեցի՞ք։ Դե հիմա խնդրեմ ասացեք՝ ինչի՞ կվերածվի ձեր կյանքը, եթե հանկարծ նման բան տեղի ունենա...

Կարծում եք՝ անհնա՞ր բան եմ ասում։ Պիտի տխրեցնեմ. նկարագրածը ֆանտաստիկ սցենար չէր։ Այն, ցավոք, մեր իրականությունն է։ Իմ ու ձեր իրականությունը։

Վերջերս շատ եմ մտածում մեր ժողովրդի վարքագծի մասին։ Եվ ոչ միայն ես։ Ընկերներիցս ում հետ խոսում, բոլորը վստահ են, որ մեր ժողովուրդը նման չէ ինքն իրեն։ Օրինակ, ու՞մ մտքով կանցներ, որ նա կարող է հանդուրժել Արցախը թշնամուն հանձնած, 5000 երիտասարդների կյանք զոհաբերած և ազգային արժանապատվությունը գետնին գցած դավաճանի ներկայությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Բայց դա այդպես է։

Ու հիմա, երբ մտածում եմ այդ ամենի մասին, վստահ կարող եմ պնդել, որ մեր ժողովրդի նման վարքագծի պատճառը, իրականում, մեզնից դուրս է։ Օրինակ, սոցիալական ցանցերում է, որտեղ մեզանից յուրաքանչյուրի մասին տարատեսակ ուժեր մոտ չորս հազար միավոր տեղեկություն են հավաքել և օգտագործում են այդ ամենը մեր դեմ։ Բրիտանական հայտնի Cambridge Analytica ընկերության գործունեությանը շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր մարդ միանգամից կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։

Աներևակայելի բան է։ Մեր ժողովուրդը կառավարվում է ոչ թե իր սեփական համոզմունքների, ոչ թե մեր պետության և/կամ մտավորականների ու առաջնորդների, այլ վերազգային կորպորացիաների կողմից։ Նրանք են որոշում, թե քաղաքական ինչ նախասիրություններ ունենա Հայաստանի քաղաքացին։ Ում թշնամի և ում բարեկամ համարի։ Ինչ ձգտումներ ունենա այս կյանքում… Եվ հետո էլ խոսում ենք կորցրածը վերականգնելու, դավաճանին ու թշնամուն պատժելու մասին։ Անհնար է։ Մեր քաղաքացին պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից։ Մեր քաղաքացին առաջնորդվում է օտարների ծրագրով։ Մեր քաղաքացին գործում է ի շահ այլ ուժերի։ Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի արգելափակի, օրինակ, Facebook սոցիալական ցանցի հասանելիություը երկրում։

Բայց կարո՞ղ է արդյոք Հայաստանը նման որոշում կայացնել։ Դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Որովհետև՝ նախ այդ պետություն էլ է կառավարվում հիշատակված օտարների կողմից և երկրորդ, արժանապատիվ կյանք դավանող և սպառողական տրամադրություններ ունեցող հասարակությունների պայքարում երկրորդը վստահ հաղթանակ է տանում։ Եվ կրկին, «շնորհակալություն» սոցիալական ցանցերին, որոնք կարողացել են ապահովել հանրության ամենաստորին շերտերի հաղթանակը արժեքների ու գաղափարների դեմ մղվող պատերազմում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}