Քաղաքական 15:00 02/02/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Ինչի՞ մասին եմ ես լռել, որն այսօր պետք է բարձրաձայնեմ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով շարունակվող քննության ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն թույլ չի տվել է ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանին հայտնել իր դիրքորոշումը ինքնաբացարկի վերաբերյալ։

Այլընտրանքային նախագծեր խումբը  տարածել է Արմեն Գևորգյանի հայտարարության ամբողջական տեքստը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն ապօրինաբար արգելեց Արմեն Գևորգյանին հայտնել իր դիրքորոշումը ինքնաբացարկի վերաբերյալ՝ հերթական անգամ խախատելով նրա իրավունքները։

Ստորև ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի հայտարարության գրավոր տարբերակը

«Հարգելի դատարան.

Նախաքննության և դատավարության ողջ ընթացքում ես մնացել եմ բացառապես դատաիրավական հարթության մեջ՝ փորձելով միայն ու միայն այդ հարթությունում հասնել արդարությանը և իմ իրավունքների հարգմանը։ Դժվարությամբ էի զսպում ինձ՝ բարձրաձայնելու այն հիմնական կասկածը, որն ինձ հանգիստ չէր տալիս։

Ինչի՞ մասին եմ ես լռել, որն այսօր պետք է բարձրաձայնեմ. այս ողջ դատավարությունը, այս ողջ պրոցեսը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր՝ բաժանել մեր հասարակությունը սևի ու սպիտակի, վարկաբեկել մեր հաղթանակի հերոսներին ու սիմվոլներին, վարկաբեկել պետական ինստիտուտները, վարկաբեկել հաղթանակ և խաղաղություն արձանագրած մեր անցյալը, փակուղի տանել խաղաղ բանակցությունները, ստանալ պատերազմ և ունենալ այն, ինչ ունենք այսօր։

Այդ ծրագրի հիմնական մասն էր՝ բանակին նշանակել որպես 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների նոր և գլխավոր «մեղավոր»: Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրան սատարած քաղաքական ուժերը փորձել են նաև իրենց վրայից հանել 10 զոհերի և հարյուրավոր վիրավորների համար բարոյական և քաղաքական-իրավական պատասխանատվությունը։
Հատկանշական է, որ մեղադրյալների կարգավիճակում են նախագահը, որի նկատմամբ քննության հետաքրքրությունը մեծ մասամբ պայմանավորված է վերջինիս Գերագույն-գլխավոր հրամանատարի կարգավիճակով, երեք գեներալ-գնդապետ և ես, որ քննության համար հետաքրքրություն էի ներկայացնում ոչ միայն զբաղեցրածս հիմնական պաշտոնի բերումով՝ այլ նաև որպես Անվտանգության խորհրդի քարտուղար։

Այս դատական դահլիճի տեսարանը ամենաուղիղ, ամենաբաց ուղերձն է եղել Իլհամ Ալիևին, որ հնարավոր էր ուղարկել։

Եթե դու ակնհայտ արհեստական գործերով դատում ես Շուշին ազատագրած ղեկավարներին ու գեներալներին, եթե դու դատում ես Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրած ղեկավարին ու գեներալներին, ապա դրանով թշնամուն տալիս ես բարոյական և ռազմաքաղաքական իրավունք՝ պատերազմ սկսել և գրավել նույն Շուշին ու արդեն քեզ պարտադրել կապիտուլյացիա։
Պատերազմը, դրա ընթացքը և հետևանքները չեն թողնում որևէ կասկած, որ այս քրեական գործը և այս դատավարությունն ունեցել են միայն ու միայն քաղաքական նպատակ և քաղաքական նշանակություն. վարկաբեկել հաղթանակը, վարկաբեկել հաղթանակի սիմվոլներին և բացել մեր պետության դռները՝ պարտության առաջ։

Այս դատավարության քաղաքական պատվերը, բացի մատնանշված ներքին և արտաքին հիմնական շահառուներից, ունեցել է նաև մի շարք այլ արտաքին շահառուներ։ Այսպես. 2019թ.-ի փետրվարին ամերիկյան հայտնի «Կարնեգի» հիմնադրամի կողմից հրապարակվել է «Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին ԱՄՆ կառավարության կողմից աջակցությանւ մասին» զեկույցը։

Հատկապես հետաքրքիր է փաստաթղթի այն հատվածը, որտեղ խոսվում է Արցախյան հակամարտության մասին։ Այն ամենը, ինչ ես հիմա կմեջբերեմ, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արևմտյան աշխարհի հավաքական սպասումներն էին։ Այսպես.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Փաշինյանի և նրա քաղաքական օրակարգի համար կարող է հրապուրիչ առավելություններ ստեղծել: Եթե հակամարտությունը կարգավորվի, Ադրբեջանը կարող է Հայաստանին թույլ տալ՝ միանալ այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, նավթային և գազային նախաձեռնությունները, ինչը կնպաստի երկրի էներգետիկ անկախությանը։ Ավելին, Բաքվի հետ հարաբերությունների ցանկացած ջերմացում կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացմանը, ինչը Հայաստանի տնտեսական հեռանկարների տեսանկյունից հսկայական օգուտ կլինի։ … Հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած վատթարացումից կօգտվի Ադրբեջանը, ինչը Բաքվին հնարավորություն կտա ռազմական միջամտություն իրականացնել և հետ խլել կորցրած տարածքները։ …

Առաջին. տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները (siloviki), կամ անվտանգության հաստատությունները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Տարածաշրջանում (այսինքն՝ ԼՂ-ում) Փաշինյանի փոխարինումները կարող են արձանագրել ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները»։

Այս զեկույցը բացահայտում է այն հանգամանքը, թե որտեղ և ով է իրականում ձևավորել հետհեղափոխական Հայաստանի իշխանությունների օրակարգը։ Այդ փաստաթուղթն առհասարակ հանդիսացել է ճանապարհային քարտեզ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Այն ուսումնասիրելով՝ կարելի է հասկանալ Փաշինյանի կառավարության բազմաթիվ նախաձեռնությունների բնույթն ու ծագման տրամաբանությունը։ Ուստի դրա ամբողջական տարբերակը մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել հայաստանի հանրության համար։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. ինձ մեղսագրվող արարքներից մեկի համար հիմք են հանդիսացել այսպես կոչված Վիկիլիքսյան հրապարակումները։ Այդ հրապարակումները բազմաթիվ դրվագներ են պարունակում այլ անձերի՝ մարտի 1-ի իրադարձություններին առնչության հետ կապված, որոնք զարմանալիորեն անտեսվել են իրավապահ մարմինների կողմից։ Բայց ասելիքս վերաբերում է այդ հրապարակումների ա´յն դրվագներին, որոնք բացահայտում են, թե ի´նչ հետևողականությամբ և համառությամբ էր արևմտյան դիվանագիտական կորպուսը հետևում այսպես կոչված 7-ի և Փաշինյանի դատավարության ընթացքին և պաշտպանում նրանց իրավունքները։ Որևէ մեկն այս դահլիճում եղե՞լ է նմանատիպ պահվածքի ականատեսը վերջին 2,5 տարվա ընթաքում։ Ես որ՝ ոչ։ Եզրահանգումները թողնում եմ փորձագետներին։

Այս դատավարության պատվիրատուն մինչև պատերազմը հրաժարվեց ստորագրել խաղաղ հանգուցալուծման փաստաթղթի տակ, միայն թե՝ վարկանիշը չընկնի ու ֆեյսբուքում լայքերը չպակասեն, այս դատավարության պատվիրատուն պատերազմի ընթացքում նույն պատճառաբանությամբ հրաժարվեց ստորագրել ավելի արժանապատիվ խաղաղության փաստաթղթի տակ՝ առանց հաշվի առնելու, որ իր ոչ ադեկվատ պահվածքի գինը 18-20 տարեկան տղաներն էին, հազարավոր ընդհատված կյանքեր։

Այս դատավարության պատվիրատուն շատ լավ հասկանում էր, որ չէր կարողանա իրականացնել իր ծրագրերն առանց այս դատավարության։ Նրան պետք էր այս դատավարությունը, որ կաշկանդված պահեր ազդեցիկ գործիչներին, որ բանակցությունները տապալող իր ձեռքը բռնող չլիներ, որ պատերազմ հրահրող իր ձեռքը բռնող չլիներ, որ ծրագիրը իրականացնելիս՝ իր ձեռքը բռնող չլիներ։

Հարգելի գործընկերներ

Ներկայացված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե ունեցել է Արցախյան հարցը կարգավորելու նպատակներ՝ այնպիսի´ սցենարով, որը կարող էր հանգեցնել բանակի և Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների դիմադրությանը։ Այդ իսկ պատճառով ջանքեր են գործադրվել՝ շինծու քրեական գործերի միջոցով շեղելու մարդկանց ուշադրությունը, նախկին ղեկավարներին և բարձրաստիճան զինվորականներին զրկելու ազատությունից, ստեղծելու հանցագործների կերպար, իջեցնելու նրանց սոցիալական հեղինակությունն ու վարկը։ Այնպես անել, որ թշնամու հետ որոշիչ մարտի ժամանակ նրանք չկարողանան ակտիվ մասնակցություն ունենալ ռազմական գործողությունների պլանավորմանն ու ղեկավարմանը։ Ուզում եմ նշել, որ այս մոտեցումների համար պատասխանատու են նաև այն մարդիկ, որոնք, լինելով Փաշինյանի կառավարության անդամ, իմանալով այս գործով անցնող մեղադրյալներին անձամբ, անցնելով նրանց հետ ավելի երկար կյանքի ճանապարհ, քան՝ իրենց նախարարական կարիերան, այնուամենայնիվ հանդուրժեցին անարդարությունը, լռեցին և դարձան հանցակից:

Հասկանո՞ւմ են արդյոք իրավապահ մարմինները, որ քննության ողջ ընթացքում նրանք գործել են ոչ թե պետության, այլ՝ այն քաղաքական դիլետանտների խմբի անունից, որոնք, զավթելով պետությունը, դավաճանել են այդ նույն պետության շահերը։

Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ բարոյական իրավունք չունեք՝ մեղադրանքներ ներկայացնելու այն մարդկանց, որոնք ժամանակին պետություն են ստեղծել, պաշտպանել են խաղաղությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ մի իշխանության անունից, որն այսօր չի կարողանում պաշտպանել գերության մեջ գտնվող սեփական քաղաքացիներին, չի կարողանում պաշտպանել պետության ինքնիշխան շահերն ու սահմանները։

Այս գործով մեղադրական եզրակացության մեջ կան դրվագներ, որոնք նկարագրում են նաև իմ պաշտոնեական պարտականությունների կատարումը։ Ծառայողական պարտականությունների կատարումը որակվում է որպես օժանդակում՝ սահմանադրական կարգի տապալմանը։
Ուզում եմ տեղեկացնել, որ նախագահի աշխատակազմի ղեկավարն ունեցել է նաև այլ գործառույթներ, այդ թվում՝ ստորագրել որոշ պետական պարգևների վկայագրերը, նաև՝ Մխիթար Գոշ մեդալի համար։ Այդ մեդալով 2017-ին պարգևատրվել է դատախազ Գևորգ Բաղդասարյանը և, ամենայն հավանականությամբ, վկայագրի տակ իմ ստորագրությունն է։ Դա նշանակում է, որ նա ունեցել է հատուկ արժանիքներ կամ ձեռքբերումներ։ Դատախազները խոստանում են, որ երբ մեղադրական եզրակացությունը հրապարակվի՝ բոլորը կիմանան մարտի 1-ի մասին ճշմարտությունը։ Այժմ այս դահլիճում գտնվող բոլոր իրավաբանների և հատկապես դատախազների ուշադրությունն եմ հրավիրում հետևյալի վրա.

2008 թվականի մարտին նախագահի հրամանագրով, որը ստորագրվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, արժանացել է ՀՀ Ազգային Ժողովի հավանությանը և չի ճանաչվել հակասահմանադրական, պետության մի հատվածում արտակարգ դրություն էր սահմանվել, ինչը տասը տարի անց որակվել է որպես սահմանադրական կարգի տապալում։ Ես էլ, քննության կարծիքով, համարվում եմ այդ գործընթացի օժանդակողը։ Պնդում եմ՝ դա կեղծիք է, սուտ և մտացածին մեղադրանք։ Իմ խիղճը մաքուր է և հանգիստ։ Այս մտացածին մեղադրանքը անհնար է լինելու ապացուցել։

Իսկ հիմա խնդրում եմ առանձնահատուկ ուշադրություն. ինչպե՞ս կարող է որակվել հետևյալը. երկրի վարչապետը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրում է մի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, որը չի հանդիսանում փաստաթուղթ՝ նախատեսված ՀՀ սահմանադրությամբ, որը չի քննարկվել ՀՀ կառավարության նիստում, որով ստանձնվել են միջազգային պարտավորություններ։ Այդ պարտավորությունները ստուգված չեն Սահմանադրական Դատարանի կողմից, վավերացված չեն ո´չ ՀՀ, ոչ Արցախի Հանրապետության խորհրդարանների կողմից, չկա նաև նախագահի կողմից ստորագրված վավերագիր։ Ըստ էության, վարչապետը հանձնում է հայրենիքի մի մասը, կապիտուլացվում է, ստեղծում մեր ժողովրդի համար նոր ռիսկեր՝ հարվածի տակ դնելով մեր պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ունենում ենք մոտ 5 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվում են հայրենիքից և տնից։

Փաստացի՝ վարչապետը միանձնյա վճռել է հայության հիմնական խնդիրը՝ այն նույնիսկ չքննարկելով Ազգային Ժողովի հետ՝ ՀՀ-ում միակ մարմնի, որն ունի ուղիղ մանդատ ժողովրդի կողմից։ Ինչպե՞ս որակել սա։

Հիշենք թե ինչ հասարակական-քաղաքական պայմաններում է այդ ամենը ընթացել։ 2020 թվականի մարտի 16-ից երկրում գործում էր արտակարգ դրությունը, որի պայմաններում էականորեն սահմանափակվել էին խոսքի և հավաքների ազատության հիմնարար իրավունքները։ Դա արվել է համաճարակի դեմ պայքարելու պատրվակով, բայց մենք ունեցանք վարակի տարածման և մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում։ Հենց արտակարգ դրության պայմաններում այսօրվա իշխանությունները իրականացրեցին երրորդ հանրապետության պատմության ամենավիճելի բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ, որով ստացանք Սահմանադրական դատարանի այսպես կոչված «նոր» կազմ։

Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր գործում է ռազմական դրության ռեժիմը։ Այդ ռեժիմի հաստատումը, փաստորեն, պայմանավորված է եղել պատերազմական իրական պատկերը թաքցնելու և հանրությանը մոլորեցնելու անհրաժեշտությամբ, իսկ մինչ այսօր դրա պահպանումը խոսում է մի նպատակի մասին՝ միայն անձնական և խմբակային շահերից ելնելով, ապօրինաբար ստեղծել իրավիճակ, որպեսզի քաղաքացիները և Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերը չկարողանան իրացնել իրենց սահմանադրական իրավունքները։

Պետք չէ լինել բացառիկ իրավաբան և ունենալ պետական պարգև՝ հասկանալու համար, որ այս ամենը կոչվում է սահմանադրական կարգի տապալում, դավաճանություն, իշխանության յուրացում և պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ի տարբերություն մարտի 1-ի գործի նմանՙտիպ դրվագների՝ ժողովուրդն այսօրվա իրողությունների վերաբերյալ դատավճիռն արդեն կայացրել է, չկա հեթին թվով մեղադրանք սարքելու և հետո այն ապացուցեկու կարիք։ Բայց դեռ չենք տեսնում իրավապահ համակարգի այսպես ասած արդար, անաչառ և խիստ մասնագիտական արձագանքն ու հոգատարությունը։

Ի դեպ, ժամանակին պարգևատրվել եմ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով։ Եվ ես նույնիսկ վերջին տարիներին, այս կարգավիճակում միշտ փորձում եմ իմ գործունեությամբ արդարացնել ստացածս պարգևը՝ համարելով, որ հայրենիքին ծառայությունը պետք է լինի մշտապես։

Երկուսուկես տարի շարունակ իմ կյանքի մեծ մասը վատնվել է դատաիրավական համակարգերում՝ պրոցեսների վրա, որոնք ամենօրյա ռեժիմով պղտորել են իմ և իմ մերձավորների կյանքը։ Նույնիսկ այդ պայմաններում ես իմ պարտքն եմ համարել՝ հանդես գալու հրապարակային վերլուծություններով ու կոնկրետ առաջարկներով, որոնք ուղղված էին մեր երկրի տնտեսական, անվտանգային և արտաքին քաղաքական խնդիրներին։ Գործող իշխանությունը լսեր դրանց 20 տոկոսը՝ գուցե մենք այսօր ունենայինք լրիվ այլ իրականություն։ Պատերազմից ամիսներ առաջ եմ զգուշացրել առաջիկա պատերազմի մասին և ասել, թե ի´նչ հրատապ քայլեր են անհրաժեշտ՝ այդ պատերազմից խուսափելու համար։ Ո՞վ լսեց։ Լսեցին շատերը, բայց՝ ոչ իշխանությունը։ Իշխանությունը զբաղված էր հաղթանակած նախագահներին, գեներալներին ու ինձ դատելով։ Սա էր այս դատավարության պատվիրատուի պատկերացումն ու ծրագիրը։
Եթե մինչև սեպտեմբերի 27-ը այս դատավարության տեսարաններն ուղղակի նշան էին Ալիևին՝ գործողություններ սկսելու համար, ապա հիմա դրանց միակ բացատրությունն այն է, որ Շուշի հանձնող իշխանությունը դատում է հերոսներին՝ պատասխանատվությունից խուսափելու համար։
Ցավում եմ, բայց վերջին ամիսների զարգացումները երկրում ստեղծել են մի իրավիճակ, երբ մեզնից յուրաքանչյուրը պարտադրված է կատարել ընտրություն՝ կամ դավաճան ես, գործակալ ես, կամ հայրենասեր ես։ Սրանք ոչ թե պարզապես պաթետիկ խոսքեր են, այլ՝ այսօրվա իրականության պարտադրած չոր անհրաժեշտություն։ Այս դահլիճում գտնվողներս նույնպես մեր հոգու խորքում կանգնած ենք այդ ընտրության առաջ։ Դա լինելու է մեր անձնական որոշումը, և ոչ մի իշխանություն չի կարող մտնել մեր հոգիները և ստիպել մեզ՝ չլինել հայրենասեր։ Դա լինելու է ընտրություն ոչ թե ամիսների կամ տարիների համար, այլ քայլ՝ հետագա ողջ գիտակցական կյանքի համար։ Ես իմ ընտրությունը կատարել եմ։

Հիշեք՝ դահլիճի այս կողմում նստած հերոսները պարգևել են հայ ժողովրդին արժանապատվության և հպարտության առնվազն երկու տոն՝ Մայիսի 8՝ Շուշիի ազատագրման և նոր հաղթանակի տոնը և Սեպտեմբերի 2՝ Արցախի անկախության տոնը։

Նիկոլ Փաշինյանը իր ողջ քաղաքական կենսագրությամբ հայ ժողովրդի պատմության մեջ պատճառ է դարձել միայն նոր սգո և պարտության օրերի ամրագրման։ Քանի՞ տասնյակ անմեղ մահերից կխուսափեինք, եթե ժամանակին Փաշինյանը ոչ թե քարոզարշավ աներ, այլ՝ կանխեր կորոնավիրուսի տարածումը երկրով մեկ։ 2008 թվականի Մարտի 1-ին ավելացավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ը՝ խայտառակ կապիտուլյացիայի օրը։ Նա պատճառ դարձավ հազարավոր զոհերի ու վիրավորների, տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանության ու հայրենազրկման, շրջեց ողջ հայության կյանքի հետագա ընթացքը։ Անգամ 2018 թվականի մայիսի 8-ը, երբ նա առաջին անգամ դարձավ վարչապետ՝ պատմության մեջ մնալու է որպես իշխանության զավթման, պրո-թուրքական ուժերի հաղթանակի օր, ինչպես նաև՝ Երրորդ հանրապետության քայքայման մեկնարկ։ Նա գողացավ հայ ժողովրդի հաղթանակները և նվիրեց ադրբեջանցիներին։

Ես չեմ ուզում ասել, որ Դո´ւք, հարգարժան դատարան, այդ ծրագրերին տեղյակ եք եղել: Ոչ. Դուք ինչ-որ տեղ նույնպես պատվիրատուի զոհն եք, քանի որ ակամայից դարձել եք նրա ծրագրի մի մասը, օղակներից մեկը։

Այո, դուք պատվիրատուի հետ համահեղինակ չեք, բայց դա չի փոխում հետագա ընթացքի տրամաբանությունը։ Եվ այլևս անհնար է դարձնում դատավարության՝ այս տեսքով շարունակությունը։ Եվ միայն Ձեր որոշումը՝ այսօրվա բացարկների մասով, կտա պատասխանը, թե անձամբ Դուք որքանո´վ գիտակցված եք մասնակիցը եղել այդ չարաբաստիկ ծրագրերի իրականացման և արդյո՞ք պատվիրատուի հետ կիսում ենք տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունը։

Ցանկանում եմ նշել, որ եթե միչև պատերազմի ավարտը այս քրեական գործին առչություն ունեցոց քննիչները, դատախազները և դատավորները կարող էին հայտարարել, որ իրենք մաս չեն կազմել դավադիր ծրագրերի, ապա հիմա՝ իմանալով արդեն իրական հանգամանքները, ունենալով և բարոյական, և իրավական հիմքեր՝ դուրս գալու այս անպատվաբեր գործընթացից՝ շարունակեն իրենց մասնակցությունը, դա վկայելու է միայն այն մասին, որ իրենք եղել են և գիտակցաբար շարունակում են մնալ Փաշինյանի ծրագրերի անբաժանելի մասը:

Այսօր մեր թուլացած, բայց արժանապատվությունը չկորցրած պետությունը՝ հանուն սեփական ապագայի և կուտակված ատելությունից, ագրեսիայից ու անարդարությունից բուժվելու համար, պետք է խոսի 44-օրյա պատերազմի իրականության մասին և պատասխանատվության կանչի նրանց, ովքեր մեր երկիրն ու ժողովրդին հասցրին այս վիճակին։ Այսուհետ այս դատական նիստերը վերածվելու են տրիբունալի՝ բոլոր նրանց համար, ովքեր թուլացրեցին մեր պետությունը, ովքեր տրորեցին մեր արժանապատվությունը, ովքեր դավաճանեցին ազգային շահերին: Մեղադրողները կլինեն դահլիճի իմ կողմում նստած անհատները՝ իրենց լուռ, հպարտ և արժանապատիվ կեցվածքով:

Հորդորում եմ նախագահող դատավորին՝ նույնպես դրսևորել արժանապատիվ կեցվածք և ինքնաբացարկ հայտնել»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}