Երիտասարդ ֆիզիկոսը՝ Մխիթար Հայրապետյանին. Սթափվեք
Երիտասարդ ֆիզիկոս Հռիփսի Մկտրչյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթարհ Հայրապետյանին, ով ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանին երեկ ԱԺ-ում մեղադրեց կենացներիս խոսելու համար։
«Հարգելի Մխիթար Հայրապետյան,
Առանձնահատուկ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք այժմ հանդիսանում եք ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Դուք, զբաղեցնելով վերոնշյալ հանձնաժողովի ղեկավարությունը, պարտավոր եք քաջատեղյակ լինել ակադեմիական կառուցվածքին ու ճանաչեք բազմավաստակ գիտնականներին։
Ճանաչելուց հետո, հավատացեք, հուզմունքը չի թողնի, որ ՀՈՐԻՆԵՔ նոր տիտղոսներ ․․․ Անգամ լսումների թեման դժվարանում եք մտապահել։
Այո, իրավացի եք մի հարցում, որ մենք չունեք ժամանակ մսխելու ոլորտից չհասկացող ու ինքնադրսևորվել ցանկացող պաշտոնյաների վրա։
Այստեղ արդեն 2-րդ անգամ առանձնահատուկ ուզում եմ նշել դուք այսօր պատիվ ունեիք լսելու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանին, իսկ Ձեր հեգնանք պարզապես Ձեզ դրեց հիմար իրավիճակում, հուսամ այսուհետ կհիշեք, որ ֆիզիկայի ինստիտուտը չունի թղթակից անդամ ․․.
Իսկ հիմա քնելուց առաջ ևս մեկ անգամ լսեք Պրն․ Իշխանյանի ելույթը, ու արդեն որպես ՀՀ քաղաքացի սթափվեք։ Դուք պատասխանատու եք իմ ու իմ հայրենակիցների առաջ, ուստի կամ իրականացրեք կշռադատված քայլեր, կամ հեռացեք»։
Հարգելի Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan , #Առանձնահատուկ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք այժմ հանդիսանում եք...
Опубликовано Hripsi Mkrtchyan Понедельник, 1 февраля 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ