Ըմբիշները նախապատրաստվում են նոր մրցաշրջանի առաջին փորձությանը
Օլիմպավանի մրցագորգերի վրա կրկին աշխուժություն է տիրում: Ըմբիշները նախապատրաստվում են նոր մրցաշրջանի առաջին փորձությանը, գրում է ՀԱՕԿ-ը։
Հունահռոմեական և ազատ ոճի մեր հավաքականները պետք է մասնակցեն Կիևում փետրվարի 24-28-ը զուգահեռաբար անցկացվելիք միջազգային ավանդական խոշոր մրցաշարին:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայում տեղեկացանք, որ նախապատրաստական պարապմունքները ընթանում են համապատասխան ծրագրերով: Մարզիկները անմնացորդ նվիրումով են աշխատում, կատարում մարզիչների հանձնարարությունները, ուղղում թերությունները, քանզի նրանք լավ գիտեն, որ մրցուղերթի կմեկնեն միայն արժանիները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին