«Կարևոր չէ՝ ում պատմական հողն է Արցախը». «Իմ քայլի» պատգամավոր
«Պետք է նայել ապագային, այլ ոչ թե վերադառնալ այն անվերջանալի քննարկմանը, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում»,- «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսի ժամանակ ասել է իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին։
Ըստ նրա, կողմերը 30 տարի այդ անվերջանալի դիսկուրսի մեջ են եղել, և հենց դա է հանգեցրել պատերազմի։
Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, որտեղ կան տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական:
«Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, խորհրդարանը, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը։ Նրանք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չէ Հայաստանի, հայ մարդու համար»,-ասել է պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է ռուս խաղաղապահներին, և կարևորել է փաստի ընդունումը, որ նրանք արդեն ԼՂ-ում են։
«Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Մենք չենք կարող փոխել իրողությունը, թե ինչու են նրանք այստեղ։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարիներին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա նշել է, որ այդտեղ իրեն շատ են հետաքրքրել դոկտոր Այդինի մեկնաբանությունները:
«Մենք Թուրքիայից վստահության վերականգնման մասին շատ կոչեր ենք լսել, ինչը, սակայն, 30 տարի շարունակ բացակայել է: Ես կասեի՝ մեզ շատ բարդ և հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Եվ հնարավոր է, որ եթե տարածաշրջանում ուժերի հավասակշռություն լինի, և ռազմական գործողություններն այլևս անհրաժեշտ չլինեն, ապա հավանական է, որ սա երկխոսության համար սկզբնական կետ դառնա ոչ միայն ժողովուրդների, այլ նաև կառավարությունների միջև», - հայտարարել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Որտե՞ղ եմ ասել, որ Շուշին ադրբեջանական է». Նիկոլ Փաշինյան
- Պառակտող քայլերով իշխանությունները ադրբեջանական բանակին բերել և հասցրել են մինչև Շուշի. Զաքարյան
- Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
- Ըստ Արցախը թշնամուն նվիրած տգետի «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ Ալիևի՝ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան