Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հանդիպումը տեղի կունենա Սոչիում փետրվարի 16-17-ը
Սիրիայի հարցով Աստանայի միջազգային հանդիպումը տեղի կունենա Սոչիում, փետրվարի 16-17-ին: Այս մասին ասվում է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի լիազոր ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ՝ Ժնևում Սիրիայի սահմանադրական կոմիտեի հինգերորդ հանդիպման շրջանակներում անցկացված խորհրդակցությունների արդյունքում: Փաստաթղթի տեքստը տեղադրվել է երկուշաբթի օրը Ռուսաստանի ԱԳՆ կայքում, գրում է Tass-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ժնևում Աստանայի ձևաչափի երաշխավորող երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) լիազոր ներկայացուցիչների խորհրդակցություններից հետո կողմերը նշել են Սահմանադրական կոմիտեի կարևոր դերը՝ հանրապետությունում քաղաքական գործընթացների խթանման գործում:
«[Կողմերը] կարծիք հայտնեցին, որ Սահմանադրական կոմիտեն իր աշխատանքում պետք է առաջնորդվի փոխզիջման և կառուցողական փոխգործակցության ցանկությամբ՝ առանց օտարերկրյա միջամտության և դրսից ժամկետներ սահմանելու՝ իր անդամների ընդհանուր համաձայնության հասնելու համար, ինչը թույլ կտա Սիրիայի ժողովրդին իր աշխատանքի արդյունքների հնարավորինս լայն աջակցությունը: Հաստատեցինք մտադրությունը՝ շարունակել քննարկել վերոնշյալ խնդիրները 2021 թվականի փետրվարի 16-17-ին՝ Սոչիում Աստանայի ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպման ժամանակ», - ասվում է փաստաթղթում:
Սիրիայի Սահմանադրական կոմիտեն, որը կազմվել է համաձայն բանաձևի, որը 2018 թվականի հունվարի 31-ին Սոչիում ընդունեց Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսը, ներառում է 150 մարդ (50-ական պատվիրակ Դամասկոսից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից): Կոմիտեի փոքր խումբը բաղկացած է 45 հոգուց (15 պատվիրակ երեք հատվածներից յուրաքանչյուրից): Սահմանադրական կոմիտեն կոչված է առաջարկություններ մշակելու՝ հանրապետության հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որից հետո Սիրիայում ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի կունենան ընդհանուր ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ