Քաղաքական 16:23 02/02/2021 Արցախ

Խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիների վարկերի և փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։

Մասնավորապես, հիփոթեքային վարկերի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչև 30 մլն դրամ չափով։ Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։

Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են և նրանց գործունեությունը շարունակական է։ Նախատեսվում է նաև բոլոր բիզնես վարկերի սուբսիդավորում՝ ըստ ոլորտների առավել օպտիմալ տոկոսադրույքների սահմանմամբ։

Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի (օվերդրաֆտ) և փոխառությունների մասով նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով։ Ըստ նախագծի՝ աջակցությունից կարողանալու են օգտվել միայն ԱՀ-ում փաստացի բնակվող շահառուները։

Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։ Մասնավորապես՝ ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝

ա) զոհված (մահացած), 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների համար կներվեն (կփոխհատուցվեն) հիփոթեքային, սպառողական, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով.

բ) անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների համար հիփոթեքային, սպառողական վարկերը, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց առաջացած պարտավորությունները կփոխհատուցվեն անհայտ բացակայող լինելու ողջ ժամանակահատվածում, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով.

գ) 2-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 6.8 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 10 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 10 մլն դրամի սահմաններում.

դ) 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 4 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 6 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 8 մլն դրամի սահմաններում.

ե) պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 2 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 3 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 5 մլն դրամի սահմաններում։

Պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը և փոխառությունները՝ բիզնես վարկերի դեպքում՝ հետագայում գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի գրանցման պայմանով։ Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին նշված սկզբունքների հիման վրա վերջնականացնել ծրագրի նախագիծը, որը կարող է քննարկումների արդյունքում որոշ փոփոխությունների ենթարկվել, և ներկայացնել հաստատման: Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում գործարկել պետական աջակցության ծրագրերը՝ միաժամանակ հստակեցնելով դրանց վերահսկողության մեխանիզմները, որոնք կբացառեն շահառուների և պետական ծառայողների խտրական կամ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:27
Պետական մարմինները ոչ գաղտնի տվյալները կպահեն վիրտուալ «ամպային» տիրույթում
«Որոշումով ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց
44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով...
Աղբյուր` Panorama.am
12:22
Խաչատրյան. ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել դատական գործընթացների ժամանակ
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք  է տվել՝ ինքն է հասունացրեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը»,-...
Աղբյուր` Panorama.am
12:09
Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, վիրավորներ ունեցանք, զոհեր չունեցանք. Անդրանիկ Քոչարյան
«Բաղրամյան պողոտայում կիրառվել է հատուկ միջոցների մի փոքրիկ մաս, որովհետև, այնուամենայնիվ, ոստիկանությունը մինչև վերջին պահը ձեռնպահ էր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ.Ավանեսյանը՝ Աբրահամ Գասպարյանի դեմ բիրտ ուժ գործադրելու մասին
«Կարծում եմ, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը պահպանելու հասարակական կարգը»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ադրբեջանի նախագահը չի կարող պահանջներ ձևակերպել, մտքեր է արտահայտում. ՔՊ-ական պատգամավոր
«Պաշտպանության նախարարությունը հերքել է, վերջ, իսկ Ադրբեջանն ագրեսիայի հիմք կարո՞ղ է ստեղծել։ Կարծում եմ՝ ոչ»,- խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
11:49
Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Լիդիան Արմենիա»-ն սահմանված ժամկետում կառավարությանը չի փոխանցել իր բաժնետոմսերի 12,5 %-ը
Գործադիրն այսօր չզեկուցվող որոշման նախագծով երկարաձգեց «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 %-ը ՀՀ կառավարությանը նվիրատվության...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է
Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու,...
Աղբյուր` Panorama.am
11:03
Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդև
«Հայ և ռուս ժողովուրդների՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հույս ունեմ, որ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով. Փաշինյանը սպառնում է
«Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի...
Աղբյուր` Panorama.am
10:50
Չի բացառվում՝ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում՝ շտապեցնելու ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար. Աբրահամյան
«Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան»:
Աղբյուր` Panorama.am
10:43
«Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
«Քնի մեջ էլ անընդհատ խոսում էր։ Ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»։ Հետո վեր թռավ, կողոսկրերի ցավից չէր կարողանում շնչել»։
Աղբյուր` Panorama.am
10:31
Բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման դիմումները ընդունվելու են բացառապես առցանց եղանակով
«Կարգը հաստատելուց հետո մենք հնարավորություն կունենանք վաղվանից ընդունել դիմումները, այն իրականացվելու է բացառապես առցանց եղանակով, մեր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն․ Դանիելյան
«Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Մեկնարկում է ԵՎՐՈ-2024-ը. Գերմանիան Ուկրաինայի հավաքականին հատուկ անվտանգություն կապահովի
Այսօր Գերմանիայում մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ Եվրո-2024-ը։ Գերմանիայի 10 քաղաքները կհյուրընկալեն Եվրոպայի առաջնության խաղերը:...
Աղբյուր` Panorama.am
09:55
Կառավարությունն այսօր կորոշի Սևանից ջուր վերցնել՝ հետագայում դրա քանակը փոխելու արտոնությամբ
ՀՀ գործադիր մարմինն այսօր որոշում կընդունի, որով ոռոգման նպատակով Սևանա լճից 2024 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կսահմանել մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղակատվությունն է տարածել.ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունն այսօր կարգելի Հայաստանից մի շարք ապրանքների արտահանումը
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով ժամանակավորապես կարգելի Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք...
Աղբյուր` Panorama.am
09:39
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին ստիպել են ոտքի վրա կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին
Աղբյուր` Panorama.am
09:26
Արդյո՞ք ճշմարտությունը նենգափոխող ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում. ՀԱԿ
Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տաածել, որում ասվում է.  «Հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հունիսի 14-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.30 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Հատկապես ինչի համար Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրվեց Ռուբիկ Մխիթարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժողովրդավարության մասին հորջորջող մեծաբերան ՔՊ-ականներն ամեն օր ապացուցում են, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահի «գոյության ձայնը» հազվագյուտ է լսվել. Ի՞նչ է հայտարարագրել նա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուրախաղերով կամ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է քաղաքական ժողով անել Փաշինյանի գլխավորությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում . ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Այս երկրի համար ոչինչ չարած ուսապարկերը կարող են Դեմիրճյան փողոցի մուտքից մտնել ԱԺ, իսկ Սեյրան Օհանյանը` ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ իր մոտ ամեն բան կարգին է, իսկ Սրբազան շարժումն իրենց չի մտահոգում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Ուժեղացված հսկողություն է սահմանվել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» հոգեհանգստի ժամանակ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ իրավապահ համակարգին հրահանգված է եղել ուժեղացված հսկողություն սահմանել բոլորին հայտնի՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լարված իրավիճակ կառավարության մոտ
11:15 13/06/2024

Լարված իրավիճակ կառավարության մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}