Բայդենի աշխատակազմը փորձել է նախապես իմանալ՝ ինչ հարցեր են նախատեսում տալ լրագրողները
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի թիմի անդամները բազմիցս փորձել են ճշտել, թե Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողները ճեպազրույցներին ինչ հարցեր են ցանկանում բարձրաձայնել: Այս տեղեկատվությունը երկուշաբթի օրը հրապարակել է «The Daily Beast»-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, Ամերիկայի ղեկավարի վարչակազմի հաղորդակցման բաժինն արդեն փորձել է պարզել, թե ճեպազրույցների ընթացքում ինչ հարցեր են նախատեսում ուղղել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին:
Ինչպես նշում է թերթը, այս հարցումները մտահոգություն են առաջացրել լրագրողական կորպուսի թղթակիցների շրջանում:
«Չնայած լավ է, որ ճեպազրույցները վերսկսվում են, բայց մամուլը, հարցերը նախապես տրամադրելով, չի կարող իր աշխատանքը լիարժեք կատարել»,- ասել է լրագրողներից մեկը։
Միևնույն ժամանակ, Բայդենի մամուլի ծառայությունը չի հերքել այս տեղեկությունը`նշելով, որ այդպիսով նա փորձում է բարելավել մամուլի հետ հարաբերությունները:
«Մեր նպատակը ճեպազրույցը հնարավորինս օգտակար և տեղեկատվական դարձնելն է՝ ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության համար», - ասել է Սպիտակ տան խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը