Թալիբների խոսնակ.Աֆղանստանի խաղաղության բանակցություններում Իրանը դրական դերակատարություն է ունեցել
Դոհայում թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակը Աֆղանստանի խաղաղության բանակցություններում դրական ու կառուցողական է գնահատել ԻԻՀ դերը, գրում է Pars Today-ը։
Դոհայում թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակ Սոհեյլ Շահինն ասել է, որ Իրանն ու Աֆղանստանը երկու հարևան պետություններ են և պետք է շարունակաբար համագործակցություն ունենան: Նա նշել է, որ Թալիբանը դեմ է Աֆղանստանում ԱՄՆ-ի զավթողականությանը:
«ԱՄՆ-ը անցած շուրջ 20 տարիների ընթացքում, բռնազավթել է Աֆղանստանը: Թալիբանը դիմակայեց ԱՄՆ-ին և պայքարեց Աֆղանստանում ԱՄՆ-ի զավթողականության դեմ»,-ասել է Դոհայում թալիբների քաղաքական գրասենյակի խոսնակը:
Թեհրանում Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցելուց հետո, երկուշաբթի երեկոյան, թալիբների քաղաքական պատվիրակությա անդամները մամլո ասուլիս են ունեցել Թեհրանում և պատասխանել լրագրողների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ