Twitter-ն արգելափակել է Ռազմական անվտանգության բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության էջը
Ռազմական անվտանգության և զենքի վերահսկման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կդիմի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին՝ պատվիրակության Twitter-ի միկրոբլոգն արգելափակելու փաստի առթիվ: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:
Նա հայտնել է, որ պատվիրակությունն արդեն դիմել էր Twitter-ին՝ այս միջադեպը պարզաբանելու պահանջով, բայց պատասխան առանձնապես չեն ակնկալում:
«Մենք հիմա կդիմենք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին, նրանց (Twitter) կստիպենք արտահայտվել, հիմա նրանց վրա ճնշումներ կլինեն»,- հավելել է Գավրիլովը:
«Twitter-ը կասեցրեց մեզ, առանց բացատրության, կոպիտ: Մենք այնտեղ շատ թվիթեր ունեինք ՆԱՏՕ-ի, ռազմական դոկտրինների վերաբերյալ, դա է պատճառը: Մենք այն միանշանակ կապում ենք միայն դրա հետ»,- ասել է Վիեննայի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:
Էջի արգելափակման ժամանակահատվածում պատվիրակությունները համապատասխան հրապարակումները կտեղադրեն Twitter-ում Գավրիլովի անձնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան