Հայաստանում 2020-ին ծնվել է 36 448 մարդ, մահացել՝ 35 371 մարդ
2020-ին Հայաստանում ծնվել է 36 448 մարդ, մահացել է 35 371 մարդ։ Բնական հավելաճը կազմել է 1 077 մարդ։ Նման թվեր է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Հիվանդացության և մահացության արտաքին պատճառների հետևանքով մահացել է 3 213 մարդ, որից 2 291 դեպքերը զինվորական գործողությունների հետևանքով են։
Անցած տարում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 405։
Մահվան դեպքերի մոտ կեսի՝ 48.2 տոկոսի պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ 15.4 տոկոսի դեպքում պատճառը նորագոյացություններն են, 8.5 տոկոսի դեպքում՝ շնչառական օրգանների հիվանդությունները։
Բացի այդ, 2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամսներին ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումների կողմից կատարվել են նաև Արցախի Հանրապետության բնակիչների ծննդյան և մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումներ՝ 260 ծննդյան և 231 մահվան:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերը կտրուկ ավելացել են
- 13.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 3 929 կորոնավիրուսով հիվանդ