Մշակող արդյունաբերությունում զգալի տեղ զբաղեցնող ծխախոտի արտադրությունը նվազել է
2020 թվականի հունվար-դեկտեմբերինն Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 16.8%-ով:
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2020 թվականին հանրապետությունում արտադրվել 28 մլն 171.4 հազար հատ սիգարետ, իսկ 2019 թ-ին՝ 33 մլն 874.0 հազար հատ սիգարետ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 11%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան