![](https://panorama.am/news_images/819/2455396_1/untitled_64.thumb.jpg)
Ռուսաստանը պատրաստ է «Su-57E» կործանիչը վաճառել ռազմավարական գործընկերներին
«Ռոսօբորոնէքսպորտ»-ն արդեն խորհրդակցում է առանձին երկրների հետ վերջին հինգերորդ սերնդի «Su-57E» կործանիչի վաճառքի վերաբերյալ եւ պատրաստ է այն առաջարկել ռազմավարական գործընկերներին, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեևը IDEX-2021 զենքի ցուցահանդեսին նախաշեմին:
«Այս պահին մենք նախնական խորհրդակցություններ ենք անցկացնում աշխարհի առանձին երկրների հետ` հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ «Su-57E» կործանիչների մատակարարման վերաբերյալ: Հետաքրքրվածության դեպքում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստ է «Su-57E»-ն առաջարկել Ռուսաստանի ռազմավարական գործընկերներին»,- ասել է Միխեևը:
«Su-57E»-ը ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային և վերգետնյա թիրախների ոչնչացման համար:
IDEX 2021 զենքի ցուցահանդեսն Աբու Դաբիում կանցկացվի փետրվարի 21-ից 25-ը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)