Քաղաքական 12:55 24/02/2021 Հայաստան

Այլընտրանքային նախագծեր խումբ. Ինչ է կատարվում Հայաստանում

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է հոդված, որում անդրադառնում է ներքաղաքական զարգացումներին ու անելիքներին.

«Տեղի են  ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում  պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում։

Վարչապետ Փաշինյան

Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթացքում, նոյեմբերի 10-ի նրա հարբած լայվն ու երեկվա հրապարակի տեսարանը բավարար են դա հասկանալու համար։ Բոլորը նրան դուրս են գրել՝ արմատական ընդդիմադիրները, չափավոր ընդդիմությունը, նախկինները, հաջորդները, նրա թիմակիցները, քաղաքականացված հասարակությունը և լայն զանգվածները. բոլորը։ Վստահ ենք, որ նույնիսկ ինքը՝ իրեն։

Բայց նրա գործոնը մենք պարտավոր ենք ճիշտ հասկանալ։
Նա վախենում է, նրա միակ միտքը, միակ էմոցիան վախն է։ Նա շատ լավ հասկանում է իր արածների մասշտաբները և վախենում է՝ բոլորից և ամենուր։ Փորձենք հասկանալ նրան։ Նման հոգեվիճակում նա իրեն շրջապատելու է հազարավոր ոստիկաններով, նույնիսկ եթե 200 մ տարածք պետք է անցնի, կտուրներին դնելու դիպուկահարներ, թիմակիցներից յուրաքանչյուրի մեջ տեսնելու է դավաճան, դուրս չի գալու փողոց, չի գնալու հանդիպումների։ Մարդն իր ողջ պահվածքով  պարզ ասում է. ես վախենում եմ, որ ինձ կսպանեն։

Սա փակուղի է, սա լուրջ խնդիր  է։ Այս հոգեվիճակում նա պատրաստ չէ ռացիոնալ քայլերի և քաղաքական լուծումների, որովհետև բոլոր պրոցեսներին նա նայում է բացառապես իր վախի տեսանկյունից։  Այսօր իրեն շրջապատել էր հազարավոր ոստիկաններով՝ լրիվ անիմաստ, իրեն դնելով ծիծաղելի վիճակում։ Եթե հնար լիներ, երևի Երևանի վրա Իսկանդեր կգցեր։
Ի՞նչ անել այս պայմաններում. կա մեկ ռացիոնալ լուծում՝ տալ անձնական  երաշխիք։ Հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր վերնախավի խնդիրն է՝ նրան, խաղաղ հեռանալու դեպքում, տալ անձնական երաշխիքներ։

Իշխանությունը

Մի շարք ազդակներ վկայում են այն մասին, որ գնում է հիբրիդային հեղաշրջման պրոցես իշխանության ներսում։ Կա տպավորություն, որ մի խումբ մարդիկ՝ հասկանալով, որ Փաշինյանն արդեն չկա, օգտվելով նրա անօգնականության և անաշխատունակության վիճակից, իրենց ձեռքն են վերցնում կառավարումը։ Հիմնականում դա նշանակում է՝ ուժայինների և խմբակցության վրա վերահսկողություն, մի թև էլ՝ տենդերները։ Նրանց խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ չի երևում, թե ով կարող է գալ իշխանության, Փաշինյանին պահել՝ որպես խրտվիլակ, որպես ֆեյք, ինչպես կուզեք, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի երևում իշխանափոխության՝ իրենց համար ընդունելի  սցենարը։ Ժողովրդի վրա կրակելու սպառնալիքը, նոր քրեական գործեր հարուցելու և նոր կալանավորումներ ստանալու ձգտումը. այս ամենն այդ համատեքստում են։

Նրանք շատ լավ հասկանում են, որ սա չի կարող երկար ձգվել, նրանք չեն կարող հաշվարկել, թե որքա´ն կարող են պահել խրտվիլակ-վարչապետ, բայց նրանցն այսպես կոչված «մահապարտների» խմբավորումն է, որը չի պատկերացնում իր ապագան իշխանափոխության դեպքում։ Պետք է ընդունել իրողությունը. փողոց դուրս եկած ժողովրդի, Փաշինյանի հրաժարականը պահանջող կոնսոլիդացված էլիտաների համար սա կոնտրէլիտա է՝ նեղ անձնական շահերով։
Ի՞նչ անել։

Հարթակ

Ձևավորվել է հարթակ, որը տանում է փողոցային պրոցես։ Այն մաշում  է իշխանությանը, այն կարևոր գործ է անում։ Բայց այն իր ամբողջականության մեջ չի ընկալվում որպես ապագա իշխանություն։

Սովորաբար հարթակի խնդիրն է լինում՝ հասնել պետական համակարգի պարալիզացմանը, ինչը իշխանափոխության նախավերջին փուլն է։ Մեր պարագայում դա 90 տոկոսով տեղի է ունեցել, մնացել են ուժայինները, որոնց « դավանափոխության» համար այս հարթակը բավարար չէ։
Ի՞նչ անել։

Դաշնակցություն

Երեկ ՀՅԴ անդամների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունը սովորական միջադեպ չէ։ Դա ունի առանձին արձանագրման կարիք։ Կանոնավոր բանակից հետո այս պատերազմին ամենաակտիվ և ամենագաղափարական մասնակցություն, որպես միավոր, թերևս ունեցել է ՀՅԴ-ն։ Մեծաթիվ զոհեր և մեծաթիվ հերոսական դրվագներ են տվել ՀՅԴ տղերքը։

Երեկ պետության անունից ոստիկանությունը ձևակերպեց իր պատասխանը։ Այն ոստիկանները, որոնց ընկերները իշխանության անմեղսունակության կամ դավաճանության պատճառով զոհվեցին Շուշիի մշակույթի տան՝ անհավանական ճշգրտության հրթիռակոծումից։

Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական տեսանկյունից դաշնակցությունը միշտ համարվել է հայկական ազգայնականության բնօրրանը։ Իսկ պարտությունից հետո, ջախջախված ողնաշարով պետականության պայմաններում, ազգայնականությունը վերածննդի կարևորագույն հենասյուներից մեկն է։

Չի բացառվում, որ երեկվա հարձակումը ՀՅԴ-ի վրա Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում է։
Ի՞նչ անել։

Պայքարի ընթացքը

Այս պայքարը մաշում է իշխանությանը, սա արժանապատվության պայքար է, այս պայքարն ազդակ է արտաքին աշխարհին, որ մենք վերջնականապես չենք ջախջախվել, որ մենք փորձելու ենք ոտքի կանգնել։ Բայց այս պայքարը  հնարավոր է՝ չկարողանա պատշաճ ժամկետներում հասնել հաջողության։ Դա նշանակում է, որ նկատելիորեն մաշվելու է նաև պետությունը, այն դառնալու է ավելի ու ավելի խոցելի, ու տեսանելի ժամկետներում հասնելու ենք նոր հանգրվանի՝ ավելի բարդ ու ավելի տագնապալից։
Ի՞նչ անել։

Ազգային Ժողովը

Կա հստակ նկատելի անհամապատասխանություն՝ փողոցի լարվածության և ԱԺ դահլիճի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում, որոնցից մեկը հարթակի անդամ է, սա չի կարող պատահականություն համարվել. կա´մ չի աշխատում ինչ-որ կարևոր մեխանիզմ՝ ընդդիմադիր հարթակի կողմից, կա´մ աշխատում է ինչ-որ այլ մեխանիզմ՝ իշխանության կողմից։
ԱԺ դահլիճի մթնոլորտի խնդիրը պետք է լուծվի։ Դա էապես կփոխի ճնշման որակը։ Եթե չեղան աշխատանքի ոճի և բովանդակության փոփոխություններ, հանրությունն արձանագրելու է ֆալշը, թեև հիմա էլ շատերի մոտ կասկածներ հարուցում է։

Ինչ վերաբերում  է  խորհրդարանական մեծամասնությանը, ապա այն Հայաստանի տակ դրված ամենավտանգավոր ռումբն է, որի նմանատիպ գոյությունն ահռելի վտանգ է պետության համար։ Խորհրդարանական մեծամասնությանը մինչև վերջ և անխնա օգտագործելու են թե´ Փաշինյանը, թե´ նրա թիմակից, բայց նրա փոփոխությունը պլանավորող կոնտրէլիտան։ Դրանից հետո նրանք որպես մարդ և որպես մանդատ ոչ մեկին պետք չեն լինելու։ Կա միայն մի  տարբերակ՝ մինչև շպրտվելը ինքնակամ դուրս գալ խմբակցությունից։ Դա շանս է։

Մեծացնել հանրային ճնշումը

Վերը նկարագրված մի խումբ  խնդիրների լուծման հիմքում դրված «Ինչ անել» հարցը ունի մեկ պատասխան՝ մեծացնել հանրային ճնշումը։ Սա այս պահին ամենակարևոր գործն է։ Սա այս պահին   պետության և ժողովրդի կենսունակությունը ֆիքսող միակ գործուն միջոցն է։ Հայկական աշխարհում և արտաքին աշխարհում պետք է արձանագվի մեր կենսունակության ռեսուրսը։ Իսկ ինչպե՞ս մեծացնել հանրային ճնշումը։ Դա ենթադրում է տեխնիկական և բովանդակային քայլերի մի ամբողջություն։

1. Գրագետ վերափոխել 17-ի ձևաչափը։

2. Էապես փոխել նոր ձևաչափի (հարթակի) բովանդակությունը։ Թերևս կարիք կա մի փոքր մեկնաբանության. այս հարթակը հեղափոխական չէ, այս հարթակն իր բնույթով ավելի շատ ապստամբային է, բայց դա էլ ունի իր տրամաբանական ժամկետները, և եթե դրանք չեն պահպանվում, պրոցեսը մտնում է փակուղի։ Հենց դրանից խուսափելու և հանրային  կոնսոլիդացիոն նոր ռեսուրսներ ստանալու համար է անհրաժեշտ ճիշտ պահին հարթակի տրամաբանական զարգացումը։

3. էապես բարձրացնել շարժման մենեջմենթի որակը։ Ընդամենը 1-2 օրինակով ցույց տանք ակնհայտ բացերը. խոշոր շաբաթօրյա հանրահավաքից հետո չի կոորդինացվում հաջորդ օրերի եթերային քաղաքականությունը՝ ով ուր գնա, ինչ շեշտադրումներով և այլն։ Դա կոչվում է առկա ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Հանրային պայքարը չի կարող ունենալ մեկ օրվա հաշվարկային ցիկլ։ Այլ օրինակ. նույն օրը իշխանությունը կալանքի և այլ քաղաքական դատավարություններ է անցկացնում, իսկ փողոցում արդեն բազմաթիվ հազարավոր շարքեր ունեցող ընդդիմությունը չի արձագանքում դրանց։

Չի հասկացվում, թե ինչու անտեսվեց  Բեքարյանենց դատական նիստերի առիթը, իսկ ընդդիմության այդօրվա միջոցառումը լրիվ այլ տեղ, լրիվ այլ ժամի էր։ Նույնը վերաբերում է երեքշաբթի օրերի հայտնի դատին։ Ձեր  բանախոսներին, նկատելի աճող վարկանիշով գործիչներին  դատում են, շարժումից՝ զրո արձագանք։

4. Երևանին զուգահեռ՝ սկսել ակտիվ պրոցես մարզերում։ Զուգահեռ բառն այստեղ ամենակարևորն է։

5. Աշխատել բուհերում։ Դասախոսների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանումէ իրավիճակը, և իշխանության փոփոխության կողմնակիցն է։ Դարձրե´ք նրանց պրոցեսին մասնակից, ընկեր և համախոհ։ Ուսանողության համակարգված ակտիվացումը բարդ գործ չէ, ուղղակի պետք է նպատակային աշխատել։ 

Հայկականության դեֆոլտ

Շատ կարևոր է, որ ինքներս մեզ համար ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա ներքաղաքական պրոցես չէ։ Սա մի պրոցես է, որի արդյունքից կախված է լինելու մեր պետության ապագան։ Այս գաղափարն է պետք է մտցնել յուրաքանչյուրի տուն։

Ընթացող կազմաքանդումը չկանգնեցնելու մակրոարդյունքը լինելու է հայկականության դեֆոլտը։ Մենք դրա ճանապարհին ենք։ Սա ենթադրում է՝ տարածքային շարունակական կորուստներ, պետականության զգալի կամ ամբողջական կորուստ, արտագաղթ, սփյուռքում հայկականության ինտենսիվ ասիմիլյացիա։ Հայ լինելը այլևս դառնալու է իմաստազուրկ։ Ազգության և ազգանունների փոփոխության ինտենսիվ ժամանակահատվածներ պատմության ընթացքում  մենք ունեցել ենք։ Սա լինելու է ամենաինտենսիվը։

Ի՞նչն է թույլ տալիս մտածել, որ մենք, որպես ազգ, գնում ենք դեֆոլտի։  Երկու պատճառ՝ մենք չենք ընկալում մեզ հետ կատարվածի էությունը, մենք չենք գիտակցում կատարվելիքի էությունը։
Անհնար է պատկերացնել, բայց հայ ժողովուրդը դեռևս չի գիտակցում, որ իր ողնաշարը ջարդել են, որ այս տարածքում իր ապրելու իրավունքը դրվում է լեգիտիմ  հարցականի տակ։
Պատերազմից հետո մեզ մոտ չի եղել մտածողության փոփոխություն։

Պատերազմը և պարտությունը չեն բերել մտածողության փոփոխության։ Հանրային նկատելի անտարբերությունը, լեփ լեցուն ռեստորաննները և բերանները մինչև Ջաբրաիլ բացած մի ստվար զանգվածի առկայությունը խոսում են ազգային լուրջ դեֆեկտի մասին։ Հայ ժողովուրդը չունի կորստի գիտակցումը։Կորստի ցավը կարևոր մոտիվացիա է՝ ավելի լավը և ավելի ուժեղ և ավելի կազմակերպված դառնալու համար, սակայն մեզ մոտ այդ զգացումը թերզարգացած է։ Արտաքին աշխարհը, հետպատերազմյան փուլին հետևելով, կարող է հարցնել. իսկ գուցե դուք պետություն ունենալու անկարո՞ղ ժողովուրդ եք։

Ազգային դեֆոլտի ընթացքը կասեցնելու ռեսուրսները առանձնակի լավատեսություն չեն տալիս՝ պետական ինստիտուտների որակ, հասարակության որակ, արտաքին գործոններ՝ Ադրբեջան-Թուրքիա և այլն։ Զինծառայողների ընտանիքներում սկսված ընդվզումը՝ տղաներին Արցախ ծառայության չտանելու, տագնապալի ազդակ է։ Հենց այդպես է սկսվում կազմաքանդումը, ազգային կարևորագույն, միավորող գաղափարների անշնչացումը, միասնականության զգացման կորուստը։ Այսօր Արցախ, վաղը Սյունիք, հետո...։

Ճանապարհը մեկն է. էլիտա բնորոշված բոլոր շրջանակների առավելագույն կոնսոլիդացիա։ Մեր տեսանկյունից՝ էլիտան բոլոր այն մարդիկ են, ովքեր հասկանում են, որ պետություն ենք կորցնում ու  հասկանում են, որ հետո ուշ կլինի։ Այդ շրջանակի մեջ են՝ տաքսիստից մինչև ակադեմիկոս, բիզնեսից մինչև հոգևոր խավ։ Եվ, հետևաբար, շարժման բովանդակությունը պետք է արծարծի բոլոր շերտերի կենսական հետաքրքությունները»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}