Մինչև մենք չփոխենք այս իշխանություններին, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող լավանալ․ Ա․ Դանիելյան
Մենք չենք տեսնում Կառավարության կողմից ադեկվատ որոշումներ, որոնք որ երկիրը պետք է դուրս բերեին այս իրավիճակից։ Այս մասին Ազատության հրապարակում, որտեղ ընթանում է ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը քաղաքացիների հետ, ասաց ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
«Այսօր և կառավարությունը , և ԱԺ-ն զբաղված են մեկ բանով՝ իշխանությունը պահելու հարցով»,-ասաց նա։
Անդրադառնալով բարձրագույն ղեկավարության անելիքներին , նա նշեց, որ վերջին 2,5 տարում Փաշինյանին հաջողվել է պաշտոններին դնել մարդկանց, որոնք հլու հնազանդ կատարում են իր հրամանները։ Ինչ վերաբերում է «իսկանդերի» հետ կապված հայտարարություններին ու ռուսական կողմի արձագանքին, ապա Դանիելյանն ասաց․
«Իրենց գործողությւոններն արդեն թանկ են նստել մեր վրա, արդեն ունենք անդառնալի կորուստներ։ Ծանոթացել եմ պետդումայի հայտարարություններին, բայց կարծում եմ, մենք պետք է մեր հարցերը լուծենք։Այս իշխանությունը պետք է փոխվի։ Մինչև մենք չփոխենք այս իշխանություններին, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող լավանալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին