Մենք հիմա ֆեյք պետությունում ենք ապրում, իսկ այնտեղ մարդկանց հոգիներին տիրում են ֆեյքերը. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Հայաստանի օրենսդիրն ու գործադիրը, ինչպես նաև քաղաքացական հասարակությունը ֆեյք են։
«Մենք ունենք ֆեյք վարչապետ, ֆեյք խորհրդարան, ֆեյք քաղաքացիական հասարակություն և ֆեյքերով զբաղվող ֆեյք անվտանգության մարմիններ:
Ովքեր են այսօրվա Հայաստանի հերոսները՝ «Գագիկ Սողոմոնյանը», նրա ընդդիմախոս «Ռեգինա Պրազյանը», իսկ ով է ամենապետականամետ գործիչը, ճիշտ է, «Դոգ»-ն է։ Դոգը բարոյաէթիկական նորմերից է խոսում, ի տարբերություն խորհրդարանական մեծամասնության, հանդես է գալիս պետական շահի դիրքերից։ Դոգն ժամանակին ուներ իր նախատիպը, ֆրանսիական հեղափոխության ժամանակ Դոգի դերը կատարում էր Մարատը՝ «Ժողովրդի բարեկամը»։
Մարատը «Ժողովրդի բարեկամը» անունով թերթ էր տպում, բացահայտում ու պախարակում էր եղած արատները՝ անուն առ անում, ու կոչ էր անում աշխատացնել գիլիոտինը։ Մարատը խոսում էր ժողովրդի համար հասկանալի լեզվով, մատնանշում էր մեղավորներին և ժողովուրդը նրան սիրում էր։
Եթե հիմա խորհրդարանական ընտրություններ լինեին, Դոգը կդառնար խորհրդարանական մեծամասնություն, «Գագիկ Սողոմոնյանը» կլիներ Դոգի ընդդիմությունն, իսկ «Ռեգինա Պրազյանը» կդառնար արտախորհրդարանական ընդդիմություն, արևմտյան թևի քաղաքացիական հասարակության լիդերը։
Ինչու է այդպես ստացվել։ Որովհետև մենք հիմա ֆեյք պետությունում ենք ապրում, իսկ ֆեյք պետությունում մարդկանց հոգիներին տիրում են ֆեյքերն, իսկ այդ վիճակից դուրս գալու համար ամենամեծ լսարանը հավաքում է այդ ամենը բացահայտող ու դատաստան տեսնելու կոչով հանդես եկող «ժողովրդի բարեկամը»։
«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսները «Մերժիր Սերժին» կարգախոսի ժամանակակից տարբերակն է, սակայն դրանցով պետություն չես վերականգնի ու ապագային միտված քաղաքական դիսկուրս չես ձևավորի։ Սա ընդամենը հերթական Ցուկցվանգն է, այսինքն գնում ենք Պատի դիրքին, որտեղից ելքեր չկան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. «Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը» մաս 1-ին
- «Ֆեյքերը չեն կարող պայքարել ֆեյքերի դեմ»
- Նաիրա Զոհրաբյան. Երբ ՊՈԱԿ-ը դեռ ֆեյքաբուծարան չէր, այլ թուրք-ադրբեջանական դուետի դեմ քարոզչական պատերազմի լուրջ գործիք
- «Ֆեյքի գործով» ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց
- «Բեքարյանին, Սաղաթելյանին, Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին».փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը