Թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները. Հովհաննիսյան
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
Սա նշանակում է, որ զինված ուժերի ուղղակի պարտականությունն ու առաքելությունն է դա անել, իսկ եթե իշխող ուժը և նրա ղեկավարը անմիջական կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը և իրենց գործողություններով հանգեցնում են դրանց խախտման, ապա զինված ուժերը պարտավոր են միջամտել։ Այստեղ խոսք չի կարող լինել պետական հեղաշրջման փորձի մասին: Իսկ թուրքին աջակցություն հայտնել են միայն Թուրքիան և սորոսականները։ Այստեղից սկսած արդեն, ինչպես ասում են, առանց մեկնաբանության»։
Հարակից հրապարակումներ`
- Դիակին բացահայտորեն Էրդողանն է աջակցում, իսկ ադրբեջանական մամուլը նրա համար է ցավում. Դանիելյան
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին