Ոստիկանությունն առևանգել է փողոցները փակած մեքենաները և հրաժարվում է վերադարձնել. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա՝ փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։
Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում, մասնակիցները մեքենաներով փակում են ճանապարհները:
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ Փաշինյանը օր ու արև չի ունենալու». քաղաքացիները փակել են Ազատության պողոտան
- «Նիկո՛լ, դավաճան». մետրոն կաթվածահար է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ