Սորոսը որտեղի՞ց պետք է փող վերցներ, որ սրանց տար, իհարկե՝ Թուրքիայից և Ադրբեջանից. Ալեքսանդր Մանասյան
«Արցախը վերցնելու, կործանելու համար Սորոսը որտեղի՞ց պետք է փող վերցներ, որ սրանց տար, իհարկե Թուրքիայից և Ադրբեջանից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ նկատելով, որ Սորոսը ֆինանսական աշխարհի ծովահեն է և պատվերներ է կատարում միայն ֆինանսական միջոցներ ստանալուց հետո:
Նա գտնում է, որ գունավոր հեղափոխություն կատարված բոլոր երկրներում եղել է խավ, որը ստացել է այդ գումարները:
Մանասյանի կարծիքով՝ որևե պետություն մյուս պետության մեջ վերջինիս շահերի համար ներդրում չի կատարի և դրսից բոլոր ներդրումներն արվում են այդ երկիրը տապալելու համար:
«Տեղեկատվական դաշտի այլասերման մեջ է մտնում քաղաքական դիսկուրսի փողոցայնացումը, այսինքն՝ դա լուրջ հարցադրումներից շեղման ձև է, մարդկանց պիտակավորումը դա էլ իրական օրակարգից խուսափելու ձև է, բայց կա քողարկման ձև՝ ժողովորդավարություն, ընդ որում, դրա իմաստը չի բացատրվում: Եթե առաջ ժողովրդավարական չէր հասարակությունը, ապա քո առաջարկած ժողովրդավարությունը չպետք է միայն նախկիններին քննադատելուն հանգի»,- բացատրելով Հայաստանում իրականացված հեղափոխության տեխնոլոգիան՝ նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով, ոչ միայն Հայաստանում, այլև ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունը դարձել է այն գլխավոր գործիքներից մեկը, որով պետություններ են կործանում, գունավոր բոլոր հեղափոխությունները տեղի են ունեցել ժողովրդավարության լոզունգներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ