Ռուսաստանն ուժայինների համար ստեղծել է անօդաչուների դեմ գործող սարքեր
«Վեկտոր» հետազոտական ինստիտուտն ուժայինների համար մշակել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր միջոց: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով «Ռոստեկ»-ի մամուլի ծառայությանը:
Սարքը ստացել է «Պաշտպանություն» անվանումը: Այն արժե 25 միլիոն ռուբլի և տեղավորվում է երեք պահունակի մեջ: Սարքավորումը 2 կմ շառավղով խոչընդոտում է անօդաչու թռչող սարքի կառավարումը`անկախ օրվա ժամից և եղանակային պայմաններից: Դրանց տեղակայումը տևում է կես ժամ:
Նշվում է, որ փորձարկումներն արդեն ավարտվել են: «Վեկտորը» պատրաստ է սկսել զանգվածային արտադրություն և տարեկան արտադրել 50 սարք:
Ավելի վաղ պատասխանատու գերատեսչությունից հայտնել էին, որ ռուսական «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքի փորձարկումները կավարտվեն 2021 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ