Իրավունք 11:37 01/03/2021

Շիրակում անչափահասների կողմից հանցագործությունների խնդրով դատախազը դիմել է պատկան մարմիններին

2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ, մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում,  նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում  հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019թ.-ի համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել  է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով:

Ընդ որում, 2020թ.-ի ընթացքում հանցագործություն կատարած անչափահասներից 1-ը, ով 2 անգամ կատարել է  հափշտակություններ, հանցանքները կատարելու պահին գտնվել է հաշվառման մեջ: Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ 2020թ.-ին արձանագրվել էր անչափահասի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն:  Այս քրեական գործով կալանավորվել է 17 ամյա անչափահաս, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նշված դեպքն առանձնանում է նրանով, որ դրա առաջացմանն էականորեն նպաստել էր ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում 2 գյուղերի ֆուտբոլային թիմերի միջև խաղի կազմակերպումը և անցկացումը, որը դուրս է մնացել ոստիկանության համապատասխան աշխատակիցների վերահսկողությունից:

Չնայած անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվել են ներգործության միջոցներ, այդ թվում նաև՝ դատախազական, սակայն հատկապես 2020թ.-ին արձանագրված վիճակի խորապատկերին 2021թ.-ի հունվարին անչափահասների կողմից կատարված հանցագործության միանգամից 2 դեպքերը փաստում են, որ նրանց շրջանում հանցագործությունների նախականխման, խափանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն տվել ցանկալի արդյունքները:

Ելնելով պետական և հասարակական մարմինների հետ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ հանցավոր դեպք է արձանագրվել նաև ուսումնական հաստատության տարածքում՝ ըստ էության, դաստիարակչական գծով աշխատանքներ իրականացնող մանկավարժների հսկողությունից դուրս մնալու հետևանքով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ  կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: 

Միջնորդագրերով բարձրացվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժիններում անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների կողմից տարվող կանխարգելիչ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումները մանրամասն վեր հանելու և գնահատաելու խնդիրը:

Նախարարին ուղղված միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում նմանատիպ դեպքերը բացառելու, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց զերծ պահելու, դպրոցների տնօրինության և ոստիկանության տարածքային ստորաբաժանման անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի աշխատակիցների միջև աշխատանքային գործուն կապերի ապահովումը և համատեղ միջոցառումների իրականցումը:

Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}